SHOW BISS

4 ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ՈՎՔԵՐ ՆԱև ՀԻԱՆԱԼԻ ԵՐԳՈՒՄ ԵՆ (VIDEO)

08. 06. 2018

collage

Citrus.am-ը առանձնացրել է այն հայ  դերասաննեին, ովքեր նաև կարողանում են գեղեցիկ երգել:

Խորեն Լևոնյան

Խորեն Լևոնյանի ձայնային տվյալներին հեռուստադիտողը ծանոթ է «Երգ երգոց» հաղորդման շնորհիվ: Խորենը հաճախ է հանդես գալիս իր կատարումներով, որոնք իսկապես սիրվում են՝ բացահայտելով դերասանի տաղանդի նաև մյուս կողմը:

Արման Նշանյան

Բացի ֆիլմերում նկարահանվելուց և ներկայացումներում խաղալուց, Արման Նշանյանը նաև լավ երգում է: Ավելին՝ դերասանը նաև մի քանի տեսահոլովակ է հասցրել նկարահանել: Նրա կատարումներից առավել հայտնի է «Հայուհի գեղեցիկ» երգը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ 2 տարի առաջ:

Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյանն արդեն բավականին մեծ փորձ ունի այս ոլորտում: Նա սկզբում հավաքեց հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր դեմքերին իր «Տես» երգի տեսահոլովակում, զարմացրեց իր երգելու կարողությամբ ու այդպես ժամանակի ընթացքում հասունացավ նաև նրա՝ «Կամիլ» կերպարը, ով այս տարի փորձեց գնալ Եվրատեսիլ: Կամիլը չգնաց Եվրատեսիլ, փոխարենը՝ սիրվեց ու իսկական ֆուրոր առաջացրեց հայկական էստրադայում: Կամիլը նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ է հանդես եկել զուգերգով:

Գոռ Հակոբյան

Դերասան Գոռ Հակոբյանը «Ֆուլ հաուս» սիթքոմում նկարահանվելուն զուգահեռ սկսել է զբաղվել նաև երգչի կարիերայով: Գոռի տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են գրանցում Youtube-ում: Դերասանը կարծես գտել է իր ոճը նաև երգելու հարցում: