SHOW BISS

4 ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

09. 01. 2019

25a1dbaa0f6416f7772196ecef6065b3

Որոշ հայտնիներ կարող են հպարտանալ արքայական ընտանիքիների հետ բարեկամական կապերով:

Ջոնի Դեպ: Պարզվում է, աշխարհի ամենահայտնի ծովահենը կարող է թագուհի Ելիզավետայի բարեկամը լինել, իսկ ավելի կոնկրետ՝ զարմիկը՝ 20-րդ պորտով: Ջոնիի նախնին, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է Էդուարդ III, իսկ արմատները ձգվում են մինչև Ռիչարդ Դենտոնի ու Հելեն Վինդբանկի միջև չգրանցված ամուսնություն:

canva-photo-editor (1)

Բենեդիկտ Քամբերբեչ: Դերասանի նրբաճաշակ պահվածքն ու ոճը թույլ չեն տալիս կասկածել նրա արմատներին: Բենեդիկտը Ռիչարդ III թագավորի եղբայրն է՝ 16-րդ պորտով, ում, ի դեպ, մարմավորել է դերասանը: Այսպիսով, Ելիզավետա  II ևս դերասանի բարեկամուհին է, թեև, հեռավոր: Ուստի, զարմանալի չէ, որ 2015թ. դերասանը ոչ միայն մասնակցել է իր հայտնի նախնու վերահուղարկավորմանը, այլ նաև ասմունքել հուղարկավորթյան ժամանակ:

8a27c31a0330fdb8a18b853afae2416c

Ջասթին Բիբեր: Բիբերի մասին շատ բան է հայտնի: Մենք գիտենք, թե նա ինչպես է հայտնի դարձել, ում հետ է հանդիպել, բայց երբեք չէինք մտածի, որ նա արքայական արյուն ունի: Պարզվում է, երգիչը արքայազն Չարլզի երկրորդ կնոջ՝ Կամիլլայի բարեկամն է: Բացի դա, նրա նախնիները բարեկամական կապ են ունեցել ֆրանսիական թագավոր Ֆիլիպ II հետ:

ju

Ումա Թուրման: Տարանտինոյի ֆիլմերով հայտնի դերասանուհին նաև թագավորների ժառանգ է: Ապացույցներ են գտնվել, որ նա պատկանում է  բրիտանական թագավորական ընտանիքին: Նա հանդիսանում է թագուհու զարմուհին՝ 25-րդ պորտով: Անգլիայի թագավոր Էդուարդ I հանդիսանում է նրա նախնին:

canva-photo-editor (3)