FASHION

4 ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ, ՈՐՈՆՔ ԿԹԱՔՑՆԵՆ ԼԱՅՆ ԿՈՆՔԵՐԸ

19. 07. 2018

21985357_116479975714142_3667699421342072832_n-1024x904

 

Ճիշտ ընտրված հագուստը ոչ միայն ընդգծում է կազմվածքի բոլոր առավելությունները, այլ նաև հիանալի թաքցնում թերությունները: Եթե ձեր կոնքերը մեծ են (ինչն, ի դեպ, թերություն չէ), բայց դուք, այնուամենայնիվ, ուզում եք մի փոքր թաքցնել դրանք, ապա ձեռք բերեք այս 4 կիսաշրջազգեստներից որևէ մեկը:

 

Մաքսի-կիսաշրջազգեստ: Պետք չէ ընտրել շատ երկար տարբերակ, բավական է ծնկից ներքև որևէ մոդել ձեռք բերել: Ուշադրություն դարձրեք նաև այն մոդելներին, որոնց սկզբի հատվածն ավելի երկար է, քան հետևի մասը: Կրեք այս տարբերակը բարձրակրունկների, ինչպես նաև սպորտային կոշիկների հետ:

!

Միդի-կիսաշրջազգեստ: Մինչև ծունկ հասնող կիսաշրջազգեստը, թերևս, ամենահարմար տարբերակն է: Ուշադրություն դարձրեք գործվածքին, ընտրեք ջինսե, կաշվե մոդելներ:

2

Թեթև գործվածք: Այս մոդելը հիանալի տարբերակ է, համադրեք այն օվերսայզ տեսակի որևէ բլուզի և բարձրակրունկների հետ:

3

New-look: Ծաղկի տեսք ունեցող այս տարբերակը համապատասխանում է ցանկացած կազմվածքի տեր կնոջ: Բարձր գոտկատեղի շնորհիվ այն վիզուալ ավելի նիհար է ցույց տալիս կոնքերը: Մինչև ծնկները հասնող մոդելը կարելի է կրել ցանկացած կոշիկի ու աքսեսուարի հետ:

4