4 ԻՐ, ՈՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԷԼԵԳԱՆՏ ԿՆՈՋ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ

Smart brunette lady with the panorama city in the background

 

Եթե ուզում եք փոխել ձեր ոճը՝ դարձնելով այն ավելի էլեգանտ, ապա ձեր զգեստապահարանում պետք է անպայման լինեն այս 4 իրերը:

 

Փոքրիկ սև զգեստ: Սա ամենակարևոր իրն է: Այն համապատասխանում է թե՛ առօրյա, թե՛ պաշտոնական որևէ միջոցառման: Սա յուրահատուկ զգեստ է, քանի որ այն կարելի է համադրել ինչի հետ ուզես: Սև զգեստի հետ համադրված պարզ աքսեսուարը, կոշիկը կամ վերարկուն ձեզ անկրկնելի տեսք կհաղորդեն:

little-black-dress-1-620x324

Բարձրակրունկներ:  Սպորտային կոշիկները հիանալի լրացնում են ոճային աղջկա կերպարը, բայց ոչինչ չի կարող փոխարինել դասական բարձրակրունկներին: Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել սև և բեժ գույների բարձրակրունկներ: Բեժ մոդելը կրեք ջինսերով ու որևէ ռոմանտիկ բլուզով, իսկ ահա սև մոդելը՝ զգեստների հետ:

stilettos-620x324

Մատիտ-կիսաշրջազգեստ: Ցավոք, մատիտ-կիսաշրջազգեստը համարվում է օֆիսային հագուստ: Բայց այսօր կան բազմաթիվ ոչ խիստ ոճի մոդելներ, որոնցից դուք կարող եք գտնել ձեր տարբերակը: Այն կերպարին կանացիություն է հաղորդում:

faldalpaiz-620x324

Պիջակ: Պիջակը հիանալի տարբերակ է որևէ հարցազրույցի մասնակցելու համար: Փորձեք կրել այն ոչ միայն վերնաշապիկի, այլ նաև որևէ բլուզի հետ՝ համադրելով ջինսերի ու ձեր սիրելի կոշիկների հետ: Կերպարը լրացրեք փոքրիկ պայուսակով:

blzer-620x324