GIRLS

4 ԹԵՄԱ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՔՆՆԱՐԿԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ՝ ՍԵՔՍԻՑ ՀԵՏՈ

14. 05. 2019

18382446_474120836312972_5430788542936645632_n

Սեքսից հետո շատերն են սիրում զրուցել: Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս այդ ժամանակ լուրջ հարցեր քննարկել, քանի որ մարդն ավելի խոցելի է ինչպես սեքսի ընթացքում, այնպես էլ դրանից անմիջապես առաջ և հետո: Ահա ինչպիսի զրույցներից արժե խուսափել:

Անկողնում նրա հաջողությունները: Կարող է թվալ, որ գնահատական տալը վատ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ: Գնահատականներ տալ չարժե: Հիշիր, որ քննադատությունը կործանում է ինտիմ պահերը:

Նրա մարմինը: Պետք չէ հիշեցնել նրան, որ ժամանակն է մարզսրահ վերադառնալ:

Անվերջանալի վեճեր: Սկեսուրի պահվածքն, օրինակ, կարելի է քննարկել հետո: Ոչ մի լուրջ խոսակցություն, նույնիսկ եթե հարաբերություններից առաջ վիճել եք:

Նախկին փորձ: Վատագույնը, ինչ դու կարող ես անել, նրան քո նախկինի հետ համեմատելն է: Հիշիր, որ սա, թերևս, ամենակարևոր կետն է: