4 ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔ, ՈՐՈՆՑՈՎ ԿԱԶԱՏՎԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԻՑ

Ցիտրուսային կոկտեյլ

Եթե ցանկանում ես նիհարկե, ապա պետք է շատ հեղուկներ օգտագործել: Ջուրը ոչ միայն հագեցնում է, այլև ստեղծում է այն զգացողությունը, որ դուք կուշտ ես: Այնուամենայնիվ, պետք չէ ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և չարաշահել ջուրը: Նիհարելու համար ավելի արդյունավետ կլինի խմել ցիտրուսային մրգերով կոկտեյլենր, օրինակ՝ մանր կտրատված կիտրոնով ջուր: Այս մրգերը ոչ միայն նիհարեցնող էֆեկտ ունեն, այլև հաճելի համ են հաղորդում ջրին:

a695e075d30a57debbc68092dbc5c304

 

Ձմերուկով ըմպելիքներ

Չնայած իր ցածր կալորիականությանը՝ ձմերուկը հարուստ է մի շարք սնուցիչներով, որոնք թույլ չեն տալիս հաճախակի քաղց զգալ: Ձմերուկի մեջ առկա է նաև լիկոպին կոչվող պիգմենտը, որը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը: Ուստի, բացի նիհարեցնող ազդեցությունից, ձմերուկով պատրաստված ըմպելիքները նաև քաղցկեղասպան են: Պետք է պարզապես այդ ըմպելիքներում չավելացնել շաքարավազ կամ շաքարի փոխարինիչներ, որպեսզի հակառակ ազդեցություն չստացվի:

872cb454208d481a1577b2f9373128dc

 

Անանուխի սառը թեյ

Անանուխի սառը թեյը ոչ միայն հոյակապ կերպով զովացնում է, այլև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այն նպաստում է մարսողությանը և կանխարգելում նյութափոխանակության խանգարումները:

09d969709ad6d13d0387d7b20f136df6

 

Կանաչ թեյ

Կանաչ թեյը լի է հակաօքսիդանտներով, որոնք բարերար ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա: Քչերին է հայտնի, որ կանաչ թեյը ոչ միայն նիհարեցնում է, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի վտանգը:

09d969709ad6d13d0387d7b20f136df6