WOMAN

4 ԲԱՆ, ՈՐ ՔԱՅՔԱՅՈՒՄ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔԸ

08. 11. 2018

a173296cad4b26cc5dd0a3c1f669e5d3

Հոգեբանների մեծ մասը համակարծիք է այն հարցի շուրջ, որ կնոջ գլխավոր թշնամին հենց ինքն է: Սեփական կյանքը դեպի լավը փոխելու համար հարկավոր է դադարել անել այս 4 բաները, հակառակ դեպքում, կարող եք չհաղթահարել անհաջողությունների անվերջանալի շրջանը:

Միշտ ասել «այո»: Դուք պարտավոր չեք անել այն, ինչ ձեզանից պահանջում է հասարակությունը: Եթե միակ բանը, որ ուզում եք անել, դա հանգստյան օրերը, օրինակ,  սերիալ դիտելով անցկացնելն է, ապա, միանշանակ, պառկեք բացմոզին ու դիտեք այդ սերիալը: Ընկերների հետ կարող եք մեկ ուրիշ օր ևս հանդիպել:

Ինքներդ ձեզ ասել «ոչ»: Երբեք մի մտածեք, թե կա կյանքում որևէ բան, ինչին դուք արժանի չեք: Թույլ տվեք ձեզ այն, ինչ ուզում է սիրտը: Ձեր շուրջ անդադար սահմաններ գծելով՝ միայն վատացնում եք իրավիճակը:

Քննադատել սեփական մարմինը: Սա, թերևս, ամենատարածված երևույթն է կանանց շրջանում: Դադարեք թերություններ փնտրել ձեր արտաքին տեսքի մեջ: Կազմվածքից անդադար դժգոհելը՝ ներքին խնդիր է, որը կարող է մի օր հոգեբանական լուրջ խնդիրների հանգեցնել:

Համեմատել սեփական կյանքը մեկ ուրիշի հետ: Հավատացեք սեփական ուժերին, մի նայեք ուրիշներին, մի փորձեք կրկնօրինակել: Փնտրեք ձեզ, ձեր տեսակը ստեղծեք: Դա տեղի է ունենում բազմաթիվ սխալների ու պարտությունների հետևանքով: Այնպես որ մի վախեցեք: