4 ԲԱՆ, ՈՐ ՀԱՍՈՒՆ ԿԻՆԸ ՉԻ ԱՆՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

564645-1068x712

 

Զգացմունքայնորեն հասուն ու խոհեմ կանայք միանշանակ տարբերվում են նրանցից, ովքեր չափազանց էմոցիոնալ են հարաբերություններում, ինչպես նաև փոքր երեխայի նման միամիտ: Նրանք սեր չեն խաղում, այլ ընդունում են այն՝ որպես իրենց կյանքի մի մասնիկ, որն իրենց ավելի երջանիկ դարձնելու համար է: Ներկայացնում ենք, թե ինչ չեն անում ու չեն պահանջում հարաբերություններում հասուն ու խոհեմ կանայք:

Նա զուգընկերոջը առաջին տեղում չի դնում

Շատ կանայք սիրահարվում ու կորցնում են գլուխը, ինչի հետևանքով հրաժարվում են իրենց ցանկություններից՝ հիմնականում կարևորելով միայն այն, ինչ ուզում է զուգընկերը: Նրանք ուզում են գոհացնել, չեն կարողանում  ասել «ոչ» և անում են ամեն բան, ինչ նրանց խնդրում են: Մյուս կողմից, խոհեմ կանայք հասկանում են, որ առաջին հերթին իրենց մասին պետք է հոգ տանեն, հետո միայն՝ ուրիշի: Նրանք իրենց համար միշտ առաջին տեղում են:

d4c5a83c962d1d78ea555ddf7c89d5bb

 

Նա չի բարկանում ճշմարտությունից

Ձեզ պետք չէ ստել խոհեմ կնոջը: Նա հունից դուրս չի գա ու չի սկսի բղավել՝ ոտքերը գետնին խփելով, երբ կլսի իրական փաստեր: Ճշմարտությունն է խնդիրը լուծելու միակ տարբերակը: Բացի դա, խոհեմ կանայք հասկանում են, թե ինչպես է «աշխատում» աշխարհը ու կարողանում են ընդունել իրականությունը:

234992e1c60c66b1ebbc1f8e5d2a27d2

Նրան շատ դժվար է մոլորեցնել

Էմոցիոնալ ոչ հասուն կանայք պատրաստ են փակել աչքերը յուրաքանչյուր ստի վրա, ուստի նրանց վրա հեշտությամբ կարելի է ազդել: Սակայն խոհեմ կինը հասկանում է, որ սուտը մոնիպուլիացիայի ձև է: Եթե նա իմանա, որ դուք նրան ստում եք, ապա առաջինը կպարզի պատճառը, թե ինչու եք այդպես վարվել, իսկ հետո որոշում կկայացնի՝ արժե շարունակել ձեզ հետ հարաբերությունները, թե՞ ոչ:

dca79d1aa3547caac26ae5bd18efdf29

Նա թույլ չի տա օգտագործել իրեն

Նա գիտի, որ հարաբերություններ պետք է ունենա միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հոգ կտանեն իր մասին, այլ ոչ թե կփորձեն օգտագործել նրան սեփական նպատակների համար: Իհարկե, նա տեղյակ է, որ երբեմն պետք է կոմպրոմիսի գնալ և որևէ բանում զիջել զուգընկերոջը, բայց ոչ երբեք իր սկզբունքների ու համոզմունքների հաշվին:

d5c4ff12560a2b31f683445d4d9777db