WOMAN

4 ԲԱՆ, ՈՐ ԿԻՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՈՐևԷ ՄԵԿԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ

08. 10. 2018

2345665df268c066f82750728c7f7f6e

Մենք մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում ենք, դա, կարելի է ասել, նորմալ է: Յուրաքանչյուրիս որոշ չափով հետաքրքիր է դիմացինի կյանքը: Բայց հիշեք, որ կան բաներ, որոնք դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել:

Ձեր զգացած սերը: Ձեր զգացածը միայն ձերն է, որևէ մեկն իրավունք չունի ասել, թե ձեր սերն իրական չէ, սխալ է և այլն: Խոսքն, իհարկե, չի գնում այն մասին, որ ձեր սիրով կործանեք որևէ մեկի կյանքը, ընտանիքը: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը:

Ձեր սկզբունքները: Յուրաքանչյուրս մեր երազանքները, նպատակներն ու սկզբունքներն ունենք: Այն, ինչ անկարելի է մեկի համար, մյուսի համար սովորական բան է: Այնպես որ ձեր կյանքի նպատակը մի դարձրեք որևէ մեկի պատկերացումներին համապատասխանելը: Ձեր սկզբունքները կարող են շատերին անհասկանալի, սխալ թվալ, բայց դա, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի: Եթե վստահ եք, որ ճիշտ եք անում, ապա հետ մի նայեք: Եվ կրկին հիշեցում՝ խոսքը համառության, կամակորության մասին չէ, այլ այն մասին, ինչ սովորել եք կյանքի ընթացքում:

Ձեր կայացրած որոշումները: Ձեր կայացրած որոշումների հետևանքները միայն դուք եք կրելու, սա կարևոր է հիշել: Թույլ մի տվեք բոլորովին օտար մարդկանց մտնել ձեր կյանք ու կարգ ու կանոն հաստատել այնտեղ: Դուք կարող եք լսել մտերիմների խորհուրդները, բայց վերջին խոսքն, իհարկե, ձերն է:

Հագուստի ոճ: Մեր արտաքին տեսքն ամենաշատն է քննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսանում: Նույնիսկ ավելի հաճախ, քան մեր սկզբունքներն ու գործողությունները: Հասկանալի է, արտաքին տեսքն մարդու ամենահեշտ հասանելի շերտն է: Միայն դուք եք որոշում ջինսեր կրել, թե զգեստներ, բարձրակրունկներ, թե կեդեր: Եթե որևէ մեիյ դուր չի գալիս ձեր ոճը, դա ձեր խնդիրը չէ: