GIRLS

4 ԲԱՆ, ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏՂԱՆԵՐԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11. 09. 2019

image

Ինքնավստահությունը միշտ գրավիչ է: Եթե ուզում ես ամուր ու երջանիկ հարաբերություններ ունենալ, ապա հիշիր, որ պետք է վստահ լինես սեփական ուժերիդ ու իմանաս, թե ինչ ես ուզում:

Ինքնավստահ աղջիկները ժամադրությունների ժամանակ`

-նախաձեռնում են շփում

-ամուր սեղմում են ձեռքը

-պահպանում են տեսողական կոնտակտ

-խոսում են սեփական հետաքրքրությունների մասին

վստահ են քայլում

-ուղիղ են խոսում ու հստակ հարցեր տալիս

-վերահսկում են իրենց էմոցիաները

-արտահայտում սեփական տեսակետը

-ժամադրության վերջում հստակ հասկացնում են տղամարդուն` արդյոք կուզեն ևս մեկ անգամ հանդիպել, թե՞ ոչ

Ավելի հեշտ է ինքնավստահ լինել, երբ իրավիճակը չես ընկալում որպես վտանգ: Ռեալ ես տեսնում ու գնահատում քո շանսերը: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ավելի ինքնավստահ լինել:

Սովորիր լիցքաթափվել: Հանգստացրու ինքդ քեզ` սովորելով շնչել դիաֆրագմայով, այլ ոչ թե կրծքով: 3 դանդաղ շունչ կատարիր քթով, հաշվիր մինչև 3-ը ու դանդաղ արտաշնչիր մինչև վերջ: Կրկնիր 3 անգամ: Շարունակիր նույնը 10 րոպեի ընթացքում հուզվելիս սրտի բաբախումը դանդաղեցնելու համար: Անհանգստությունը օգնում են նվազեցնել լողը կամ հեծանվային սպորտը:

Մի հորինիր: Ռացիոնալ մտածիր` հիմք ընդունելով միայն փաստերը: Տրամաբանական հետևություններ արա` տալով ճիշտ հարցեր: Փորձիր հասկանալ` արդյոք հիմք կա՞ մտածելու այս կամ այն կերպ, իսկ հակառակի ապացույց կա՞: Փորձիր գտնել իրավիճակի այլընտրանքային բացատրություն, նայիր դրան այլ տեսանկյունից: Մտածիր, թե ո՞րն է սցենարի վատագույն արդյունքը: Մտածիր` արդյոք կարո՞ղ ես հաղթահարել դա:

Գտիր լավ օրինակներ: Ավելի հեշտ է սովորել վստահ լինել, երբ կարող ես որևէ մեկի հետևից կրկնել: Գտիր այնպիսի մեկի, ով արդեն այդպես է իրեն պահում: Հետևիր նրա օրինակին: Տարբեր իրավիճակներում հարցրու ինքդ քեզ, թե ինչպե՞ս կվարվեր այդ մարդը` քո փոխարեն:

Պրակտիկա: Դու ինքնավստահ չես դառնա, եթե նստես ու սպասես: Նպատակ դիր քո առաջ: Կարևոր է հիշել, որ նպատակդ պետք է հասանելի լինի: Կենտրոնացիր ջանքերիդ վրա, այլ ոչ թե միայն արդյունքի: