GIRLS

4 ԲԱՆ, ՈՐ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՂՋԿԱՆ

06. 09. 2019

1930103f39f0e7f2dd582054945222f0

Հաջողակ աղջիկները միշտ ուշադրության կենտրոնում են: Նրանց դժվար է մոռանալ, քանի որ այս աղջիկները գրավիչ են, հետաքրքիր ու ձգող:

Լավատեսություն: Մարդկային ուղեղը բացասական է տրամադրված. մենք լավ բաների մեջ թերություններ ենք տեսնում` ուռճացնելով դրանք ու դարձնելով դժբախտության պատճառ: Երբ մարդիկ իրենց շրջապատում գտնում են լավատես մարդկանց, ենթագիտակցորեն ձգվում են դեպի նրանց:

Ինքնավստահություն: Ինքնավստահությունը ձգում է մագնիսի նման: Իհարկե, պետք չէ խառնել ինքնավստահությունը ինքնասիրահարվածության հետ: Ինքնասիրահարված աղջիկներն իրականում ծիծաղելի, իսկ երբեմն էլ խղճալի տեսք ունեն: Իսկ ահա ինքնավստահ աղջիկները հետաքրքիր ու գրավիչ են տղամարդկանց համար:

Աջակցություն ու օգնություն: Մենք երբեք չենք մոռանում նրանց, ովքեր օգնել են մեզ: Իսկ տղամարդիկ, թերևս, միշտ հոգեբանական օգնության ու աջակցության կարիք ունեն:

Հոգեբանական գործիք: Տղամարդկանց հիացնում են ուժեղ աղջիկները: Այո, նրանք կարող են հերքել այս միտքը, բայց դա այդպես է: Նրանց դուր է գալիս, երբ աղջիկը նպատակասլաց է, խելացի ու իմաստուն: Իսկ գեղեցիկ դեմքով, բայց դատարկ ուղեղով աղջիկները աստիճանաբար հոգնեցնում են: