30 ՊԱՐԶ ՀՆԱՐՔ, ՈՐՈՆՔ ԿՈՒՐԱԽԱՑՆԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

kak_zanyat_rebenka_3Շատ փոքր բաներ, որոնք մեզ աննշան են թվում, կարող են մեծ նշանակություն ունենալ երեխաների համար: Մանակական ընկալումը ավելի պայծառ է և հուզական, քան չափահասներինը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք երեխային պարզապես հրճվանք կպատճառեն:

1. Մակարոնները գցել պարանոցին իբրև վզնոց և այդպես մնալ ողջ օրվա ընթացքում:

2. Ստեղծել ընտանեկան կարգախոս («Մենք կարող ենք») և տեղադրել այն սառնարանի վրա: Երեխան կուրախանա դրանից ամեն անգամ, երբ տխուր լինի:

3. Զբոսանքի գնալ երեխայի հետ:

4. Դպրոցական պայուսակում գաղտնի երկտող թողնել:

5. Միասին համակարգչային խաղեր խաղալ կամ վիդեո նայել:

6. Ասել «այո» այնբանին, որը միշտ արգելված է եղել:

7. Այգում խաղալ, ինչպես փոքրիկ երեխան:

8. Եթե վիճել եք, հաշտվելու առաջին փորձերը դուք արեք:

9. Եթե փոքրիկի սենյակում խառնաշփոթ է, լուռ փակեք դուռը և վայելեք օրը:

10. Հաճախակի այցելեք տատիկին և ժամանակ տրամադրեք նրա համար:

11. Նոր գործերով զբաղվեք, ձեր ուշադրությունը կենտրոնացրեք երեխայի վրա:

12. Թույլ տվեք ցեխերի մեջ խաղալ, եթե անգամ երեխան երկարաճիտ կոշիկներով չէ:

13. Երեխայի ծնունդի կապակցությամբ ձեռ ձեռքով բացիկներ պատրաստեք:

14. Ընտանի կենդանի պահեք:

15. Թույլ տվեք երեխային ինքնուրույն հասկանալ իր իրավունքները և պայքարել դրանց համար:

16. Եթե տեսնում եք, որ երեխան տուն է եկել զայրացած, ապա մի հարցաքննեք՝ «Ինչպես անցավ օրդ»:

17. Ստեղծեք ձեր սեփական ավանդույթը, ինչպես երկուշաբթի օրերին տորթ ուտել, շաբաթ օրերին հեծանիվ քշել:

18. Հարցրեք ձեր երեխային, թե ինչ կուզենար սովորեցնել ձեզ:

19. Թույլատրեք ձեր երեխային երթևեկել ինչով կցանկանա:

20. Ձեր երեխան շատ կուրախանա, երբ գաղտնի լսի, թե ինչպես եք գովաբանում նրան:

21. Միասին լիալուսինը դիտեք:

22. Լուսանկարվեք, որպեսզի հետագայում ձեր ձեռքը վերցնեք և հիշեք:

23. Մի շտապեցրեք երեխային, քանի որ դրանից նա կարող է նյարդայնանալ:

24. Բլիթներ պատրաստեք նախաճաշի համար:

25. Դիսկո կազմակերպեք տնային հանձնարարությունները կատարելու ժամանակ:

26. Հորինեք ընտանեկան գաղտնի ձեռքսեղմում:

27. Գրատախտակ կախեք հաղորդագրությունների համար:

28. Կռվեք բարձերով:

29. Երեխային ցույց տվեք ձեր հին նկարները, օրագիրը:

30. Երեխային հաճախակի ասեք շնորհակալություն տնային գործերում օգնելու համար: