WOMAN

3 ՍԽԱԼ, ՈՐ ԴՈՒ ԱՆՈՒՄ ԵՍ ՇՐԹՆԵՐԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ

12. 12. 2018

5f4d7cc003ab737423767a3e701cb311

Վառ շրթներկը լավագույն աքսեսուարն է, միայն թե պետք է այն ճիշտ օգտագործել: Ահա 3 սխալ, որ դու անում ես շրթներկ օգտագործելիս:

Սխալ №1: Ոչ բավականաչափ խոնավեցում: Ժամանակակից շրթներկների մեծամասնությունը պարունակում են խոնավեցնող նյութեր, իսկ որոշները կարող են շուրթերի համար որպես բալզամ ծառայել: Բայց, ամեն դեպքում, հավելյալ խոնավեցումը երբեք չի խանգարի՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին կամ գրասենյակային աշխատակիցներին. օդորակիչները օդը չոր են դարձնում: Հուշում պրոֆեսիոնալների կողմից՝ շուրթերին հաստ շերտով բալզամ ավելացրու, սպասիր երկու րոպե, անձեռոցիկով անցիր շուրթերիդ վրայով և միայն հետո սկսիր դիմահարդարումդ:

Սխալ №2: Սխալ գույնի մատիտ: Զարմանալի է, որ 90-ականների մեթոդը դեռ հանդիպում է: Խոսքն այն մասին է, երբ շուրթերը եզրագծված են մուգ գույնի մատիտով: Հիշեցում՝շուրթերը վիզուալ հաստ ցույց տալու համար հարկավոր է ընտրել անգույն կամ նուդային երանգի մատիտ կամ շրթներկի գույնին համապատասխան տարբերակ:

Սխալ №3: Օգտագործման տեխնիկա: Կարևոր չէ՝ շուրթերը ներկում ես հենց շրթներկով, թե՞ վրձինով կամ մատիտով, միշտ պետք է սկսել շուրթերի կենտրոնից՝ դրանց ամենալայն հատվածից, ապա անցնել եզրերին: Այդպես հաստատ կորեկցիայի կարիք չի լինի: