3 ՍԽԱԼ, ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

MyCollages (6)

 

Կանայք հաճախ հենց այս սխալներն են անում առաջին ժամադրությունից հետո, քանի որ մտածում են, թե տղամարդկանց հոգեբանությունը ընդհանրապես չի տարբերվում կանացիից: Իսկ տղամարդկային հոգեբանությունը չիմանալը կանանց գլխավոր սխալն է:

 

Անփորձ կանանց գլխավոր սխալը վստահությունն է, որ տղամարդը մտածում ու պահում է իրեն այնպես, ինչպես կինը, սակայն տղամարդու հոգեբանությունը կանացի հոգեբանության հակապատկերն է:  Շատ կանայք անում են այս 6 սխալները՝ համարելուվ իրենց պահվածքը բնական:

 

Կնոջ առաջին սխալը՝ տղամարդուն հազարավոր նամակներ ուղարկել: Ամենագլխավոր ու ճակատագրական սխալը նրան գրելը կամ զանգելն է ամեն առիթով: Նրան բարի լույս, բարի գիշեր մաղթելը, պարզելը, թե ինչպես է… իսկ «ե՞րբ նորից կտեսնվենք» արտահայտությունը վերջնականապես ամեն ինչ կփչացնի: Նամակագրություն սիրող կանայք անդադար ուղարկում են սմայլիկներ, համբույրներ, սրտիկներ, ինչն իսկապես անիմաստ է:

 

Կնոջ երկրորդ սխալը՝ հետաձգել սեփական կյանքը: Սխալ է անդադար նրա մասին մտածելը, ընկերուհիներին և ողջ աշխարհին պատմելը, թե ինչ հիանալի արքայազնի եք դուք հանդիպել, ինչպես նա ձեզ համբուրեց ու ինչեր ասաց: Պետք չէ այդ ամենին չափազանց մեծ նշանակություն տալ: Ձեր կյանքը պետք է շարունակվի այնպես, ինչպես այդ ժամադրությունից առաջ: Առաջին ժամադրությունը մեծամասամբ ոչնչի մասին չի խոսում և ոչինչ չի խոստանում: Պետք չէ մոռանալ, որ սկզբում բոլորն էլ ցույց են տալիս իրենց լավ կողմերը:

 

Կնոջ երրորդ սխալը՝ հարմարավետ լինելու ցանկությունը: Սխալ է նստել ու սպասել հաջորդ ժամադրությանը, զանգին և վազել առաջին հարմար առիթով: Հարմարավետ լինելու ցանկությունը ձեր հարաբերությունների դեմ է աշխատում: Ավելի լավ է որևէ զբաղմունք գտնել և կենտրոնանալ այլ բաներ վրա: