WOMAN

3 ՈՃԱՅԻՆ ՏԱՏԻԿ, ՈՒՄ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ ՀԵՏևԵԼ INSTAGRAM-ՈՒՄ

31. 05. 2018

Այն պահը, երբ այս տատիկներն ավելի ոճային տեսք ունեն, քան դու:

 

Էռնեստինա Շտոլյբերտ

Էռնեստինա Շտոլյբերտը 100-ամյա հոբելյանից առաջ դարձել է Instagram-ի fashion-իկոնա, մոդել ու պարզապես միլիոնավոր երկրպագուների սիրելին: Իսկ գովազդային գործակալություններում կարելի է գտնել նրա լուսանկարները: Նրա լուսանկարները կարող ես տեսնել, օրինակ @park_wien բրենդի էջում: Այո՛, նա նրանց մուսան է:

Эрнестина 2

21434058_507396389592910_964476627629113344_n

 

Լին Սլեյտեր

Լին Սլեյտերը (@iconiccidental) արժանի է տարվա հայտնություն տիտղոսին: Նա 63 տարեկան է, բայց ինչպիսի տեսք ունի: Այս կինը սոցիոլոգիայի պրոֆեսոր է, ունի բժշկական կոչում և երբեք որևէ կապ չի ունեցել նորաձևության հետ: Նա պատահական է հայտնի դարձել: Նրան լուսանկարել են փողոցում, լուսանկարը տարածվել է համացանցում, իսկ հիմա նա իր բլոգն ունի:

 

ЛИН 1

29089467_429370554174496_1753056090876018688_n

 

Մուն Լին

Մուն Լինը (@moonlin0106) 90 տարեկան է, բայց դա չի խանգարում նրան լուսանկարել իր կերպարները և կիսվել դրանցով համացանցում՝ հազարավոր լայքեր հավաքելով: Մուն Լինն ասում է, որ միշտ սիրել է նորաձևությունը, իսկ Instagram-ում գրանցվել է, քանի որ այն օգնում է նրան ներկայացնել իրեն: Եվ եթե քեզ թվում է, թե մեծահասակները չեն կարող կրել Thrasher և Y-3, ապա դու սխալվում ես:

 

20582406_1866485236902466_6573296040340881408_n

moon2