GIRLS

3 ՆՈՐԱՁԵՎ ՍԱՆՐՎԱԾՔ, ՈՐՈՆՔ ՆԻՀԱՐ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՍՔ ԿՀԱՂՈՐԴԵՆ ՔԵԶ (PHOTO)

07. 06. 2019

b37d32fe84d9f27c6c7136e023b6644f

Պլաստիկ վիրահատությունների կարիք չկա, քանի որ դեմքը նիհար ու երիտասարդ կարելի է նաև վիզուալ դարձնել: Ահա մի քանի սանրվածք, որոնք կօգնեն քեզ այդ հարցում:

Ասիմետրիկ կարե՝ մազափնջով: Եթե սիրում ես վառ կերպարներ ու չես վախենում ուշադրություն գրավել, ապա այս սանրվածքը քեզ համար է: Այն յուրահատուկ հմայք է հաղորդում դեմքին: Իսկ նիհար ու երիտասարդ  տեսք դեմքը կստանա թեք մազափնջի ու կտրվածքի շնորհիվ:

1

Կարճ կտրվածք՝ մի կողմի վրա: Դեմքը նիհար կերևա, եթե մազերը ծնոտից ներքև են կամ այտերից վերև: Եթե կարճ սանրվածքի սիրահար ես, ապա այս լուծումը դուր կգա քեզ: Ծավալ հաղորդիր մազարմատներիդ:  Հիանալի լուծում կլինի թեք մազափունջը:

2

Ծավալով կասկադ: Այս կտրվածքով մազերը իդեալական տեսք ունեն: Այս սանրվածքի ևս մեկ առավելությունն այն է, որ այն նիհար տեսք է հաղորդում դեմքին: Թեք եզրերն ու մազարմատների ծավալը փափկացնում են դիմագծերը:

3