SHOW BISS

3 ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՎԵՐՋԵՐՍ ԼՔԵԼ ԵՆ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ

06. 02. 2019

47583843_304577120186030_5072764529623378168_n

Այս տղամարդիկ հաջողակ են, հմայիչ և ունեն բազմաթիվ երկրպագուներ: Նրանց անվանում են ցանկալի փեսացուներ: Ներկայացնում ենք 3 հայ հայտնի տղամարդկանց, ովքեր վերջերս գտել են իրենց երկրորդ կեսին և օրինականցնելով իրենց հարաբերությունները:

Հայկ Պետրոսյան: Դեռ 2017 թվականի տարեվերջին լուրեր տարածվեցին, որ Հայկ Պետրոսյանն ու Իննա Խոջամիրյանը ընկերություն են անում: Այդ ժամանակ զույգը նախընտրեց չխոսել անձնական կյանքի մասին: Սակայն բոլորովին վերջերս դերասանուհին կիսվեց իր երջանկությամբ՝ ինսթագրամյան իր էջում Հայի հետ գրկախառնված լուսանկար հրապարակելով, որում նա  ցուցադրում է նշանադրության մատանին և ձեռքի գրությունը` «Ես ասացի` այո»: Լուսանկարից պարզ դարձավ, դերասանն ամուսնության առաջարկությունն արել է հունվարի 8-ին` Թաիլանդում հանգստի ժամանակ: Հունվարի 19-ին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանը նշանվել են։ Իննան ու Հայկն սկզբում օրհնություն են ստացել Սաղմոսավանքում, այնուհետև օրը շարունակել մտերիմների շրջապատում։

1

Կարեն Բոքսյան: Երգիչ Կարեն Բոքսյանը ևս շուտով կլքի ամուրիների շարքը: Երգչի ընտրյալն ազգությամբ հայ, ամերիկաբնակ իրավաբան 25-ամյա Էլիզաբեթն է: Կարենը Էլիզաբեթին առաջին անգամ տեսել է լոսանջելեսյան ռեստորաններից մեկում: Աղջիկը տոնել է իր ծննդյան տարեդարձը: Ապա զույգը անակնկալ հանդիպել է փողոցում: Երգիչը սիրելիին առաջարկություն է արել Միացյալ Նահանգներում՝ Գոհաբանության օրը: Զույգի հարսանիքը սարերի հետևում չէ:

2

Հրաչ Մուրադյան: Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը վերջերս անակնկալ կերպով հայտնել է ընտանիք կազմելու մասին: Նա  «Կիսաբաց լուսամուտների» հերթական թողարկման ժամանակ  Հրաչը եթերում հայտարարել է, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց է տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին։ «Կիսաբաց լուսամուտների» հերոսի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասել է, որ ընտանիք էր կազմում` հաշվի առնելով իր տարիքը, 35-ամյա Հրաչն ասել է. «Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելուց միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»։ Հետո նա իր խոսքը վերահաստատել է` շեշտելով, որ դա պաշտոնական հայտարարություն է։ Երբ զրուցակիցն ասել է, որ, ի վերջո, ընտանիք կազմեց, Հրաչն արձագանքել է. «Ես էլ։ Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։ Իր հարցազրույցներից մեկում հեռուստահաղորդավարն անկեղծացել է՝ ասելով.  «Ցանկալի փեսացուների շարքը լքելու բոլոր շանսերն առկա են։)»։ Հրապարակելով իր ու սիրելիի լուսանկարը՝ Հրաչը այն այսպես է մակագրել. «Կան տարիներ, որտեղ մենք գտնում ենք, այո, գուցե ավելի շատ են տարիները, որտեղ մենք կորցրել ենք… ու հենց այս ավել հազվադեպ հանդիպող օրերը մենք ավելի պիտի գնահատենք… 2018 շնորհակալ եմ՝ այսուհետ ես ոչ միայն հաջողակ այլև երջանիկ տղամարդ եմ։ 2019-ը իրապես նորի տարի է։ Քեզ տեսնենք… Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին… #❤️»:

3