SHOW BISS

3 ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ, ՈՎՔԵՐ ՓՈԽԵԼ ԵՆ ՈՃԸ՝ ՆԱԽԸՆՏՐԵԼՈՎ ԿԱՐՃ ՄԱԶԵՐ (PHOTO)

25. 05. 2019

image

Ասում են, երբ կինը փոխում է սանրվածքը, ուրեմն որոշել է փոխել կյանքը:

Citrus.am-ի դիտակետում այսօր այն հայտնի հայուհիներն են, ովքեր վերջերս կտրում փոխել են իրենց սանրվածքը՝ նախընտրելով կարճ մազեր:

Ելենա Բորիսենկո: Դերասանուհի Ելենա Բորիսենկոյին հանդիսատեսը հիշում էր երկար մազերով: Ելենան բոլորովին վերջերս կտրուկ փոխել է ոճը՝ կտրելով երկար մազերը: Այժմ դերասանուհին հանդես է գալիս կարճ սանրվածքով:  «Ես արեցի դա»,-այսպես է մակագրել նա իր նոր լուսանկարները։

ելենա

Անի Երանյան: Դերասանուհի Անի Երանյանը վերջերս տեղափոխվել է Մոսկվա, սկսել երգչուհու կարիերա ու արդեն հասցրել  իսկական շոկի  ենթարկել երկրպագուներին: Նախ, Անին իր նոր՝ Only You տեսահոլովակում ներկայացել է շիկահերի համարձակ կերպարով, ապա հրապարակել իր կարճ սանրվածքի լուսանկարները: «Մեր մասին վատն են մտածում միայն նրանք, ովքեր մեզանից վատն են։ Նրանք, ովքեր մեզանից լավն են, ուղղակի մեր ժամանակը չունեն։ Բոլորին գրկում եմ»,-այսպես է մակագրել լուսանկարները Անին: Ի դեպ, երգչուհին նաև ներկայանում է նոր՝ ANi’E կեղծանվամբ:

ani4

Ագնեսա Շահնարազարյան: Ոճային փոփոխության է դիմել նաև դերասանուհի Ագնես Շահնազարյանը: Նա կարե սանրվածքը փոխարինել է կարճ ոճային սանրվածքով: Ագնեսան այս կերպարով հանդես կգա նոր հեռուստասերիալում:

_H2A2362 copy