SHOW BISS

3 ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՎՔԵՐ ՇՈՒՏՈՎ ՄԱՅՐԻԿ ԿԴԱՌՆԱՆ (PHOTO)

26. 03. 2019

lusinetovmasyan_54511448_461168251355199_3134976536242198250_n

Հայտնիների կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է: Նրանք գրեթե երբեք չեն կարողանում մինչև վերջ գաղտնի պահել իրենց անձնական կյանքին վերաբերվող հարցեր:

Բայց երեխայի սպասելու մասին հիանալի լուրով հենց նրանք են առաջինը շտապել կիսվել իրենց երկրպագուների հետ:

Այսպես, վերջերս հայտնի դարձավ միանգամից մի քանի հրաշալի լուր. Citrus.am-ը պատմում է շոուբիզնեսի այն հայտնիների մասին, ովքեր շուտով մայրիկ կդառնան:

Սիլվա Հակոբյան: Երգչուհու հիղության մասին լուրերը վերջերս ակտիվ քննարկվում էին երկրպագուների շրջանում: Դեռևս տարեսկզբին երգչուհին հրապարակել էր իր ու ամուսնու ամանօրյա լուսանկարն ու գրել. «Սա այն տարին է,երբ թե՛ հոգիս,թե՛ ներաշխարհս լցված են առանձնակի խաղաղությամբ ու ներդաշնակությամբ ! Զգում եմ,որ այս տարին իմ կյանքի ամենահիշարժաններից է լինելու»: Հաջորդիվ երգչուհին հաստատել է իր նոր կարգավիճակի մասին տեղեկությունները:

vnp_image_7512349

54511715_153761352299931_4239762215404470016_n

Լուսինե Թովմասյան: «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ բալիկին է սպասում։ Հիանալի լուրը  Լուսինեն հաստատել է դստեր հետ նոր ֆոտոշարքով:  Լուսինեն Ինստագրամի իր էջում հրապարակել է նաև միայնակ ֆոտոշարքի առաջին կադրը` գրելով.  «Ես սիրում եմ մարդուն, որին դեռ չեմ հանդիպել»։ «Սթորի» հավելվածում էլ մոդելը  հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության ընթացքում արված տեսանյութն ու գրել. «Կապ չունի, որ երկրորդ հղիությունս է, մեկ է, անհավատալի է»։

lusinetovmasyan_53248498_2107449349330624_5081106640910657163_n (1)

lusinetovmasyan_54800567_310421389623105_2442549925442284828_n

Ձյունիկ: Ինստագրամից հայտնի դարձած Ձյունիկը սպասում է իր առաջնեկին։ Նա իր ծննդյան օրը՝ փետրվարի 16-ին, կլորացած փորիկով լուսանկարներ է հրապարակել խնջույքից։ Ավելի ուշ 22-ամյա Ձյունիկը հոլովակ հրապարակել՝ տեղեկացնելով նաև երեխայի սեռը։ Նա և ամուսինը՝ Մեսրոպը, տղա են ունենալու։ Զույգը որոշել է որդուն Խաչիկ անվանել՝ սկեսրայրի պատվին։

599318

39349255_215830975956253_5574494098506645504_n