SHOW BISS

3 ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐ, ՈՎՔԵՐ ԾԵԾԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

27. 02. 2019

d31f242726ffe971460a216f0b5ac218

Սովորաբար, հայտնիները փորձում են մաքսիմալ բարեհամբույր լինել իրենց երկրպագուների հետ: Բայց երբեմն երկրպագուներն իրենք են հունից հանում իրենց սիրելի արտիստներին: Ներկայացնում ենք աստղային  կոնֆլիկտներ, որոնք ավարտվել են ծեծկռտուքով:

Ջասթին Բիբեր: Երգիչը հայտնի է իր սկանդալային վարքով: Մի անգամ զայրույթի պահին նա հարվածել է երկրպագուի ծնոտին: Պատահարը տեղի է ունեցել 2016թ.Բարսելոնայում, երբ արտիստը լիմուզինով անցնում էր երկրպագուների ամբոխի միջով: Նրանցից մեկը փորձել է դիպչել երգչին, ինչի պատճառով հարված է ստացել դեմքին: Աստղին հասնելու փորձը ավարտվել է վնասված շուրթով ու շոկով: Ի ուրախություն Բիբերի, երիտասարդը ոստիկանություն չի դիմել, կոնֆլիկտն արագ հարթվել է:

7d8adb0f04b2ef175c5a7773d902c7c7_fitted_740x700

Ռիհաննա: Իր համերգներից մեկի ժամանակ Ռիհաննան միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկի դեմքին: Տհաճ իրավիճակը տեղի է ունեցել, երբ երգչուհին ելույթ էր ունենում Բիրմինգեմում: Համերգից հետո երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ու գնացել դեպի ելքը: Հանկարծ երկրպագուներից մեկը վազել է ու փորձել բռնել նրան: Ռիհաննան չի սպասել թիկնապահների օգնությանը և պաշտպանվել է միկրֆոնով:

Ջենիֆեր Լոուրենս: Շատերը գիտեն Լոուրենսի բարդ բնավորության մասին: Մեկ անգամ Show Late night եթերի ընթացքում նա պատմել է երկրպագուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Բուդապեշտի բարերից մեկում:  «Նկարահանումներից հետո գործընկերոջս հետ գնացել էինք բար՝լիցքաթափվելու: Հանկարծ ինչ-որ տղա մոտեցավ ինձ և ուզում էր սելֆի անել: Ես հրաժարվեցի, բայց նա  պնդում էր»,-կիսվել է աստղը: Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ բարկացած տղան սկսել է բղավել ու վիճել Լոուրեսնի հետ: Ի պատասխան՝ Լոուրենսը վերցրել է գինու գավաթը, լցրել գինին նրա գլխին և ծեծկռտուք սարքել:

8e6cbb721a140e24262966a259485e8f_fitted_740x700