KIDSBLOG

3 ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

17. 09. 2018

drie-jongens-als-nerd-740x508-750x490-1536397258

 

Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա և դեռահաս ստեղծում է նոր բան՝ համակարգչային խաղերից մինչև տեխնիկա:

 

Բրայլյան այբուբեն: 1824 թ. 15-ամյա Լուի Բրայլ անունով տղան հայտնագործել է այբուբեն, որը մինչ օրս օգնում է հեշտությամբ կարդալ թույլ տեսողություն ունեցող մարդկանց:

 

Բատուտ: Փոքրիկների սիրելի բատուտը հայտնագործել է 16-ամյա Ջորջ Նիսսենը: Ուշադիր նայելով մարմնամարզիկներին՝ նա նկատել է, որ նրանք ցատկում են անվտանգությունն ապահովող մի ցանցի վրա: Եվ ահա, սրա մոդելով նա հայտնագործեց մի բան, որի շնորհիվ մարդիկ կարողացան հեշտությամբ վեր ցատկել:

 

Պաշտպանիչ ականջակալներ: 1873թ. 15-ամյա Չեստեր Գրինվուդը  հայտնագործել է պաշտպանիչ ականջակալները: Տղան սիրել է դահուկներով սահել և որպեսզի ականջները չսառչեն, նա տատիկին խնդրել է մորթյա կտորներ ամրացնել մետաղալարի երկու ծայրերին: