FITNESS

3 ՀԱՅՈՒՀԻՆԵՐ, ՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՄԵԾ ՔԱՇ ԿՈՐՑՆԵԼ (PHOTO)

07. 10. 2019

1

Ինչպե՞ս նիհարել ու լինել բարեկազմ.թերևս, աշխարհի բոլոր աղջիկների ու կանանց դարավոր խնդիրը: Մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ գեղեցիկ կազմվածք, հաստատ շատերս ենք պարբերաբար ընտրում տարբեր դիետաներ ու հետևում դրանց: Երբեմն, իհարկե, կես ճամփից հետ ենք դառնում` կարծելով, թե անհնար է որևէ բան փոխել:

Citrus.am-ը կպատմի  երեք հայտնի հայուհիներին մասին, ովքեր ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա: Նրանցից յուրաքանչյուրը հսկայական աշխատանք է կատարել երազանքի կազմվածքին հասնելու համար: Նրանք իսկապես հարգանքի են արժանի ու կարող են ոգեշնչել քեզ առաջին քայլն անել դեպի քո երազանքը:

Լիլիթ Բաբասյան: Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը  առաջնեկի լույս աշխարհ գալուց 4 ամիս անց վերականգնել է նախքան հղիությունն ունեցած իր կազմվածքը: Հատուկ սննդակարգի ու մարզումների շնորհիվ նա նիհարել է 33 կիլոգրամ: Իր հարցազրույցներում  Լիլիթն անկեղծ պատմել է, որ հետծննդաբերական շրջանում այնքան գիրացած է եղել, որ ամուսնու ներկայությամբ ամաչել է հանվել: /Լիլիթը դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է; խմբ/: Լիլիթն իր «Նոր կյանք` նոր մարմնում» գորքում սեփական փորձով կիսվում է նաև նիհարել ցանկացող կանանց հետ: Նա արդեն ունի հատուկ ճաշացանկով իր սեփական ռեստորանը, հազարավոր հետևորդներ` ինսթագրամում, ում հետ մշտական կապի մեջ է` փորձելով ուղղորդել ճիշտ սնվել, մարզվել:

lilit

Գոհար Ավետիսյան: Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի կերպարանափոխությունն անզեն աչքով նկատելի է: Գոհարը նիհարել է մոտ 45 կգ, քանի որ մշտապես աշխատում է իր վրա: Նա չի ուտում հացաբուլկեղեն, տապակած, յուղալի ու աղի սնունդ: Վերջերս բացառել է նաև շաքարավազը: Կեր ու նիհարիր. ահա, ըստ Գոհարի, գլխավոր կանոնը. Դիմահարդարը նշում է, որ չուտելու դեպքում օրգանիզմը պարզապես սթրեսի է ենթարկվում: Ըստ նրա` պետք է ամբողջովին բացառել շաքարավազը: Թույլատրելի են միսը, բանջարեղենը, ձուն: Գոհարը չի պատրաստվում կանգ առնել, շարունակում է բալանսավորված սնվել:

gohar

Սոֆյա Բրոյան: Մոսկվայաբնակ հայտնի բլոգեր Սոյիա Բրոյանը 5XL ( ռուսական 72 )չափսից հասել է L-ի:  Բլոգերն ինսթագրամում կիսվում է իր պատմությամբ: Նա նման արդյունքի է հասել ճիշտ սնվելու շնորհիվ: Բնականաբար, ամենաբարդ ժամանակահատվածը ուշ երեկոն է: Սոֆյան առանձնացրել է մի քանի կետ, թե ինչպես դիմանալ ու շարունակել ճիշտ սննդակարգը:

1.Ես միշտ անում եմ իմ նախկին ու ներկա լուսանկարների կոլաժները: Դա բացում է իմ աչքերը ու ես իսկապես տեսնում են իմ փոփոխությունը:

2.Խնդրեք մտերիմներին, որպեսզի նրանք անկեղծ հայտնեն ձեզ ձեր փոփոխությունների մասին: Այդպես նրանք միշտ կխրախուսեն ձեզ: Այդ հիացմունքն , իհարկե, ամաչեցնում է, բայց քնելուց առաջ երբ մոտենանք սառնարանին, հենց այդ արտահայտությունները կլինեն մեր գլխում:

3.Մի արգելեք ձեզ ոչինչ: Պետք չէ ուղեղը սթրեսի ենթարկել: Պետք է կարողանան խաբել նրան: Եթե ուզում եք բուրգեր, եթե դեռ ցերեկ է, կերեք: Բայց ոչ ամբողջովին, այլ 1/3… Եթե գիշեր է, կծեք, ծամեք, լավ ծամեք, զգացեք համն ու թքեք: Ապա կերեք ձեր թեթև ընթրիքը: Քաղցրի դեպքում էլ է այդպես:

SOFYA

4.Ջուր խմել…երբեմն թվում է, թե ուզում ենք ուտել, բայց ջուր ենք խմում ու վերջ: Պարզվում է, օրգանիզմը բոլորովին էլ սնունդ չէր խնդրում:

5.Զբաղեցրեք ինքներդ ձեզ (ցանկալի է , մաքրություն/աշխատանք/զբոսանք ):

Իսկ ամենակարևորն, ըստ բլոգերի, պետք է հիշել, թե «ինչի համար եք սկսել այդ ուղին»…