GIRLS

3 ԿԱՐևՈՐ ՆՇԱՆ, ՈՐ ՆԱ ՔՈ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԷ. ՄԻ ԱՆՏԵՍԻՐ ԴՐԱՆՔ

21. 05. 2019

bc9f1388bf9cf26def000f8791318e5d

Երբեմն հարաբերությունները սկսում են մեզ տարօրինակ ու անհասկանալի թվալ: Թեև, մենք մնում ենք տղամարդու կողքին, բայց շատ կարևոր մի բան մեզ հուշում է, որ նա այն մարդը չէ, ով պետք է մեզ:

Նա չի կիսում քո արժեքները: Նա չի հասկանում ու չի հարգում այն փաստը, որ դու ուզում ես հետևել քո ամբիցիաներին: Նա ուզում է, որպեսզի դու քո ողջ ժամանակն իր հետ անկացնել՝ առանց հասկանալու, որ դու նաև անձնական այլ հարցեր ունես: Նա չի ուզում, որպեսզի դու հետևեք քո երազանքներին ու գնաս քո նպատակների հետևից:

Նա քննադատում է քեզ: Հնարավոր է, դուք տարբեր հետաքրքրություններ ունեք, բայց դա դեռ պատճառ չէ, որպեսզի նա քննադատի քեզ ու ասի, թե դու միշտ սխալ ես: Խորհուրդներ տալը նորմալ է, կառուցողական քննադատությունը՝ օգտակար, բայց երբ ամեն ինչ միայն գորշ գույների մեջ է ներկայացվում, դա արդեն վատ ազդակ է:

Դու չես ուզում որևէ կարևոր բանով կիսվել նրա հետ: Դա կարող է լինել սովորական միտք կամ մեծ գաղտնիք, որև քեզանից բացի ոչ ոք չգիտի: Բայց եթե ինտուիցիադ հուշում է, որ պետք չէ նրան ասել այդ մասին, ապա ուշադրություն դարձրու դրան: