WOMAN

3 ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԵՄՔԸ, ԲԱՅՑ ԳՏԵԼ ԵՆ ՄԵԾ ՍԵՐ

10. 08. 2018

517506bb8604db3928b0b87babf2a624_fitted_740x0

 

 

Այս հրապարակման գլխավոր հերոսուհիները մեծ տառապանքների միջով են անցել, բայց իրենց ներքին ուժի և համարձակության շնորհիվ կարողացել են երջանիկ դառնալ:

 

Թուրիա Փիթ: Թուրիան որոշել է մասնակցել հայտնի Racing The Planet մրցավազքի մարաթոնին: Բայց նրա ու այլ մասնակիցների ճանապարհը արգելափակել է դաշտային հրդեհը, արդյունքում աղջիկը ստացել է մարմնի 64 % այրվածքներ, կորցրել ձախ ձեռքի 3 և աջ ձեռքի բոլոր մատները: Բժիշկները նույնիսկ կասկածում էին, որ Թուրիան կարող է այդ ամենից հետո կենդանի մնալ: Նա 2 տարի պառկել է հիվանդանոցում, բայց նրա ընկերը՝ Մայքլը, չի թողել նրան, ընդհակառակը՝ ամեն օր այցելել ու ամեն կերպ օգնել է սիրելիին: Այդ ընթացքում նա նշանադրության մատանի է գնել և Թուրիային առաջարկություն արել:

Տուրիա

7adb6afbe727152e35f0bcebbed256f7_fitted_740x700

 

Տատյանա Վորոնինա: 18 տարեկանում Տատյանան ունեցել է համառ երկրպագու, ով չի կարողացել համակերպվել, որ աղջիկը մերժմել է իրեն ու պարզապես ծծմբաթթու է լցրել նրա վրա: 2 տարի առաջ աղջիկը մասնակցել է ուկրաինական «Верните мне красоту» հեռուստանախագծին, հենց այդ նախագիծն է օգնել նրան հավատալ սեփական ուժերին: Որոշ ժամանակ անց նա ծանոթացել է մի երիտասարդի հետ:

89bbd546bc8354aa535ce8163a861d09

 

Լալիտա Բեն Բանսի: Իր բարեկումուհու հարսանիքին Լալիտան նրա զարմիկների կոնֆլիկտի ականատեսն է դարձել: Աղջիկը որոշել է միջամտել, բաժանել է նրանց ու ապտակել: Միջադեպը աղջիկը մոռացել է, բայց ահա զարմիկները այդպես էլ չեն կարողացել ներել նրան: Լալիտայի հարսանիքից 15 օր առաջ զարմիկը ծծմբաթթու է լցրել նրա վրա ու այդ կերպ վրեժ լուծել: Փեսացուն հենց այդ օրը հրաժարվել է հարսնացուից: Լալիտան դադարել է երազել սիրո մասին: Բայց մեկ անգամ նա սխալ հեռախոսահամարով է զանգարել ու նրան պատասխանել է Ռավի Շանքար Սինգղը: Տղային այնքան է դուր եկել աղջկա ձայնը, որ մի քանի օր անց նա հետ է զանգահարել նրան: Կարճ ժամանակահատվածում նրանց մոտ հեռախոսային սիրավեպ է սսկսվել, որոշ ժամանակ անց Լալիտան խոստովանել է, որ ծծմթաթթվով հարձակման զոհ է եղել, բայց դա չի խանգարել Ռավիին: Նա առաջարկություն է արել աղջկան, Լալիտան համաձայնել է: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Բոլիվուդի մի շարք աստղե:

6ad86267798118a9d27ef32fb916dd9a