KIDSBLOG

3 ԽԱՂ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԿՏՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԼԱՆՇԵՏԻՑ

14. 03. 2019

b5d73116adc7d39b507cc793b6f6b44c

Ներկայացնում ենք աշխարհի տարբեր երկրների խաղերը, որոնք կարող են օգնել կտրել երեխային պլանշետից:

 «Բռնիր վիշապի պոչը» (Չինաստան)

Մասնակիցների քանակը – որքան շատ, այնքան՝ լավ

Ի՞նչ է անհրաժեշտ – ոչինչ

Խաղի կանոնները:  Բոլորը շարվում են և դնում ձեռքերը իրենց առջև կանգնած մասնակցի ուսերին կամ գոտկատեղին: Ամենասկզբում կանգնածը՝ վիշապի գլուխն է, ամենավերջում կանգնածը՝ պոչը: Այնուհետև սկսվում է ամենակարևորը: Վիշապի գլուխը սկսում է ընկնել իր պոչի հետևից: Այն մասնակիցները, ովքեր մոտ են պոչին, պետք է փախչեն և թույլ չտան, որպեսզի գլուխը բռնի պոչը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է, որպեսզի շարքը չխախտվի և վիշապը չփլուզվի:

«Վճարիր նարինջներով» (Գանա, Աֆրիկա)

Մասնակիցների քանակը- երկու թիմ՝ 3-4 անդամով:

Ի՞նչ է անհրաժեշտ – 4 նարինջ՝ յուրաքանչյուր մասնակցի համար

Խաղի կանոնները: Գծվում է երկու գիծ՝ իրարից 10-15 մ հեռավորության վրա, որոնց հետևում շարվում են թիմերը: Երկու թիմերի մասնակիցների գծերի վրա դրվում են նարինջներ. տակը՝ 3 հատ, վերևում` 1: Թիմերը նարինջները գցում են հակառակորդի նարինջների ուղղությամբ: Անհաջող փորձի դեպքում՝ գցված նարինջն անցնում է հակառակորդ թիմին: Այդպես հակառակորդ թիմը նոր բլրակներ է պատրաստում, որոնք նույնպես պետք է քանդել: Խաղը շարունակվում է, քանի դեռ թիմերից մեկը չի կորցրել իր բոլոր նարինջները: Նարիջները կարելի է փոխարինել գնդակով:

Շարունակությունը` Kidsinfo.am-ում: