KIDSBLOG

3 ԽԱՂ, ՈՐՈՆՔ ԿԶԲԱՂԵՑՆԵՆ ԵՐԵԽԱՅԻՆ, ԵՐԲ ՆԱ ՀՈԳՆԵԼ Է ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՑ

15. 11. 2018

7989852ac991733458de7feab0207e00

Կախարդական պայուսակ: Վերցրեք ձեր հին պայուսակը, դրա մեջ լցրեք քսուքների, դիմափոշու , շրթներկների (լվացված) տարաներ, խոշոր կոճակներ, հին հեռախոս, առանց թանաքի գրիչ, նոթատետր, մատիտ և այլ պարագաներ: Փակեք պայուսակն ու տվեք երեխային, որպեսզի նա բացի ու ուսումնասիրի այդ իրերը: Խաղալիքներից հոգնած փոքրիկները դրանք ավելի հաճույքով են ուսումնասիրում:

Կինդեր Սյուրպրիզ: Ամանի մեջ հացահատիկ լցրեք ու դրա մեջ ավելացրեք կինդեր սյուրպրիզից դուրս եկած խաղալիքները: Թող երեխան փնտրի խաղալիքները: Խաղի ընթացքում հետևեք երեխային: