FITNESS

3 ԴԵՏՈՔՍ-ԸՄՊԵԼԻՔ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՆԻՀԱՐԵԼ (PHOTO)

05. 10. 2019

content_smoothie__econet_ru

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հեղուկն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն կան օգտագործման որոշակի կանոններ, և դրանցից առաջինը գազավորված ըմպելիքներից ու քաղցր հյութերից ազատվելն է` նախընտրելով մաքուր ջուր կամ դետոքս-ըմպելիքներ: Դետոքս-ըմպելիքները ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար, դրանք դուրս են բերում շլակներն ու տոքսիններն օրգանիզմից:

Եթե հստակ որոշել ես ազքատվել ավելորդ կիլոգրամներից կամ պարզապես առողջանալ, ապա ծանոթացիր դետոքս երեք ըմպելիքներին, որոնք արժանի են քո ուշադրությանը ու կօգնեն արագ հասնել նպատակիդ:

Ելակ: Ելակը պարունակում է վիտամին С, В1, В2, В6, Е, ֆոլաթթու ու հակաօքսիդիչներ, որոնց շնորհիվ ըմպելիքը սննդարար է: Գլխավոր առավելությունն այն է, որ միկրոէլեմենտներն ու վիտամինները պատրաստման ընթացքում պահպանվում են:

Ըմպելիքի համար հարկավոր է` 500 գ ելակ, 350 մլ նուշի կաթ ու վանիլին: Խառնիր բոլոր բաղադրիչները բլենդերում ու խմիր սառը վիճակում: Կարելի է նաև ըմպելիք պատրաստել ելակով, կիվիով ու վարունգով: Լվա բաղադրիչները, կտրատիր կլորակներով ու ավելացրու 1-1,5 լ ջուր: Թող կես ժամ` սենյակային ջերմաստիճանում:

daa9eae119e88e01dc34aa0cfc6b2c2a

Դարչին-խնձոր: Խնձորը հարուստ է դյուրամարս ձևի երկաթով, հանքանյութերով ու վիտամիններով: Բարելավում են աղիքների աշխատանքը, դուրս են հանում ավելորդ հեղուկն ու տոքսինները: Դարչինն, իր հերթին, ակտիվ նպաստում է նիհարելուն. արագացնում է շաքարավազն այրելու ու նյութափոխանակության ընթացքը: Դրանց համադրությունը կվերացնի այտփուցներն ու կարագացնի նյութափոխանակությունը:

Հարկավոր է`  1 հատ դարչին, 1 թարմ խնձոր ու  1 լ մաքուր ջուր: Մանր կտրատիր խնձորն ու դարչինը, ավելացրու սառը ջուր: Ապա տեղադրիր սառնարան` մի քանի ժամ ու խմիր օրվա ընթացքում:

4-18

Վարունգ: Այն երիտասարդացնում է, վերացնում այտուցները, մաքրում օրգանիզմը տոքսիններից ու նպաստում, որպեսզի օրգանիզմն ազատվի ավելորդ հեղուկից: Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է`  1 լ ջուր ու  100 գ կտրատած վարունգ: Խառնիր իրար ու թող 15 րոպե: