3 ԳՈՒՅՆ, ՈՐ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵՍՔ ԿՀԱՂՈՐԴԵՆ ԿԵՐՊԱՐԻԴ

665@495@81d1a678c1c91af156c2c13bde6651e5-ZTFkZTBiNmY0Nw

 

Ժամանակակից նորաձևությունը փոփոխական է, սակայն գոյություն ունեն տենդենցներ, որոնք միշտ ակտուալ են: Անկախ այն բանից, թե տարվա որ եղանակն է, ինչ է նորաձև այդ սեզոնին, այս 3 գույները մշտապես ակտուալ են: Բացի դա, դրանք թանկարժեք ու շքեղ տեսք են հաղորդում կերպարիդ:

 

Սպիտակ

Կարելի է ոտքից գլուխ սպիտակ հագնվել՝ լրացնելով կերպարը զանազան աքսեսուարներով: Սպիտակը գեղեցկ համադրվում է նուրբ երկնագույնի ու մոխրագույնի հետ: Սպիտակ գույնի զգեստը միանգամից կառանձնացնի քեզ ամբոխից, իսկ ահա կիսաշրջազգեստը կամ տաբատը կարող ես համադրել ավելի վառ գույների հետ:

1a90f8f198ceb41c3c3b7851eada4110

a097ff53753f8a9340e930550ea0dee1

Կարմիր

Կարմիրը համարձակ կանանց համար է: Այն ուշադրություն է գրավում՝ ստիպելով տղամարդկանց շրջվել քո հետևից: Կրելով կարմիր գույնի հագուստ՝ պետք է վստահ լինես, որ մաշկդ, վարսերդ ու դիմահարդարումդ իդեալական տեսք ունեն: Մռոացիր կարմիր-սև համադրության մասին, այն չափազանց դրամատիկ է: Դու հո չե՞ս պատրաստվում ֆլամենկո պարել: Սևի փոխարեն ընտրիր մեկ այլ գույն:

2392a44f930f0e1046fd7084a817d4fd

0305fe5e35408ced3456c4189a04cd12

Մուգ կապույտ

Այն հանգիստ էլեգանտություն է հաղորդում՝ գեղեցիկ համադրվելով սպիտակի ու կարմիրի հետ: Մուգ կապույտը գեղեցիկ է նայվում թե՛ ջինսերի, թե՛ զգեստի, թե՛ պիջակների դեպքում: Որոշ դեպքերում այս գունը հանգիստ կարող է փոխարինել սևին:

f36ed101396744b65fd6fafbc0ef3853

c687e623fff6249be662ba95b4fef515