WOMAN

3 ԲԱՆ, ՈՐ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔ. ԴԱԴԱՐԻ՛Ր ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵԼ

12. 10. 2018

3d74ee540bfdb7a610981b655978f011

Կան բաներ, որոնք իսկապես քայքայում են աղջիկների կյանքը: Դրանք միայն առաջին հայացքից են աննշան թվում, բայց իրականում լիովին փոխում են ձեր կյանքի ընթացքը: Այսպիսով, Citrus.am-ը ներկայացնում 3 բան, որ հենց հիմա պետք է դադարեք անել:

Միշտ «Այո»: Սկզբի համար առաջարկում ենք հիշել մի շատ պարզ ճշմարտություն. դուք պարտավոր չե՛ք անել այն, ինչ չեք ուզում, բայց ձեզանից պահանջում է հասարակությունը: Եթե, օրինակ, ուզում եք ձեր կյանքի այս փուլը նվիրել սերիալներ դիտելուն, ապա մենք համաձայն ենք, ավելին՝ խրախուսում ենք ձեր որոշումը: Դեմ մի գնացեք ձեր ցանկություններին՝ զոհելով դրանք հանուն ուրիշների պահանջների: Ի վերջո, ձեզ հետ միայն դուք եք մնալու վերջում, այնպես որ մի նեղացրեք ինքներդ ձեզ: Ի դեպ, այո՛, ժամանակակից սերիալներն իսկապես հիանալի են))

Ինք քեզ` «Ոչ»: Սա նախորդ թեմայի շարունակությունն է: Երկար-բարակ բացատրելու փոխարեն, հիշեք՝ մենք արգելում ենք ձեզ արգելքներ դնել սեփական ցանկությունների վրա: Մի փոքր տարօրինակ ստացվեց, բայց ոչինչ: Այսօրվանից սկսած առաջարում, հորդորում ու պահանջում ենք անել այն, ինչ ուզում է ձեր սիրտը: Բայց, իրականում, այդ ընթացքում վատ չէր լինի, որ չմոռանայիք նաև ուղեղի մասին))

Կառուցվածքս ահավոր է: Իսկապե՞ս: Իսկ ո՞ւմն է կատարյալ: Բոլորս ունենք թերություններ և դրանք, ինչ-որ առումով, մեզ տարբեր են դարձնում երկրանգդի վրա ապրող մյուս կանանցից: Եթե իսկապես լուրջ խնդիր ունեք, ապա փորձեք հաղթահարել դա՝ ֆիտնես, դիետաներ: Բայց եթե պարզապես պրոֆիլակտիկ տառապանքի փուլ է, ապա թույլ ենք տալիս՝ մի լա՜վ տառապեք, հետո անցեք ձեր գործերին. շոկոլադն ինքն իրեն չի ուտի))