WOMAN

3 ԲԱՆ, ՈՐ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

22. 09. 2018

large (4)

 

Հարաբերությունների սկզբում բոլորն էլ ուզում են ցույց տալ իրենց լավագույն կողերը, դա բնական է: Անբնական է սեփական ես-ը կորցնելն ու անհասկանալի խաղի մեջ մտնելը, որն, ի վերջո, հասցնում է եզրագծի: Եկեք հասկանաք, թե ինչ չարժե անել հարաբերություններում տղամարդու համար:

 

Անխնա փոփոխել սեփական արտաքինը: Սա սկսվում է հագուստից ավարտվում պլաստիկ վիրայատություններով: Եթե նա չի ընդունում ձեզ՝ արտաքին տեսքով և ներքին դրսևորումներով, ապա միշտ էլ կգտնի որևէ բան, որ կուզենա փոխել ձեր մեջ: Իսկ մեկ անգամ նրա համար փոխվելով՝ հետագայում կկորցնեք հաշիվը: Հիշեք, որ հեշտ է կորցնել սեփական անձը, իսկ ահա այն վերագտնելը երբեմն նաև անհնար է լինում:

 

Հրաժարվել ընկերներից, նախասիրություններից, աշխատանքից, հավատից: Այո, երբեմն ամեն ինչ, իսկապես, ծայրահեղության է հասնում: Սկզբում դուք մի կողմ եք դնում ձեր հետաքրքրությունները, հետո դադարում շփվել ընկերների հետ, ապա մի օր էլ նկատում, որ ձեր կյանքն ընթանում է այնպես, ինչպես նա է թելադրում:

 

Լուծել նրա խնդիրները: Մի սպանեք նրա մեջ տղամարդուն: Շատ կանայք շփոթում են աջակցությունն ու նրա գործերի մեջ մտնելը: Կնոջ խնդիրը տղամարդուն սեփական ուժերի հանդեպ հավատ ու վստահությունն ներշնչելն է, այլ ոչ թե ամեն ինչ նրա փոխարեն անելը: