WOMAN

3 ԲԱՆ, ՈՐ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ԱՆԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԱՂՋԿԱՆ

07. 11. 2018

2b38dcbdaeb451e648ae3791b6c9206b

Կանացի ինքնագնահատականը հաջողակ կյանքի գրավականն է: Կան նշաններ, որոնք մատնում են անինքնավստահ աղջկան: Առաջինը, ինչի վրա կենտրոնանում են աղջիկները, իրենց արտաքին տեսքն ու կազմվածքն է: Անթերի մարդ գոյություն չունի. սա պետք է հիշել, բայց եթե այս միտքը քեզ այնքան էլ չի օգնում, ապա հիշիր մեկ այլ բան. դու այնպիսին ես, ինչպիսին կաս: Եվ եթե նույնիսկ վերափոխես արտաքինդ ու կազմվածք, կյանքդ նույնը կմնա, եթե խնդիրը քո ներսում է: Ուստի, սկսիր ներսից:

Դու պետք է սիրես ու ընդունես ինքդ քեզ. այո, գուցե այս միտքը պարզ ու պրիմիտիվ է հնչում, բայց իրականությունը դա է: Քեզանից փախչելով՝ որևէ տեղ չես կարող հասնել: Աշխատիր թերություններդ շտկելու ուղղությամբ, բայց երբեք մի ատիր քեզ դրանց համար:

Ահա մի քանի բան, որ մատնում են անինքնավստահ աղջկան:

Նա չի կարողանում բարձրաձայնել իր ցանկություններն ու նախընտրությունները:  Ցածր ինքագնահատականով կանայք կարծում են, որ իրենց կսիրեն միայն այն դեպքում, եթե նրանք լինեն հարմարվող և զիջող: Անգամ եթե նրանց ուղիղ հարցնեք, թե ինչ են նրանք ուզում, նրանք, միևնույն է, չեն կարողանա դա ասել: Այս տեսակը սովոր չէ պայքարել սեփական տեսակետների, ցանկությունների ու երազանքների համար:

Նա կարծում է, որ գրավիչ չէ: Չկա հստակ բացատրություն: Նա պարզապես ինքն իրեն հմայիչ չի համարում: Նա չի զգում, որ հմայիչ է: Այդ խնդիրը նստած է ներսում: Հարկավոր է որոշակի փորձարկումներ անել արտաքին տեսքի հարցում, այդպես գուցե կարողանաս գտնել այն, ինչ քեզ դուր է գալիս:

Նա մշտապես իրեն համեմատում է այլ կանանց հետ: Եվ, իհարկե, այդ կանայք հաղթում են այդ համեմատության մեջ: Մեկնա վելի գեղեցիկ է, մյուսը՝ խելացի: Այո, միշտ էլ կան մեզանից գեղեցիկ, խելացի ու տաղանդավոր մարդիկ, բայց դա որևէ նշանակություն չունի: Կարևոր է սովորել այլ մարդկանց հետ չհամեմատվել: Դու, ի վերջո, չգիտես նրանց անցած ճանապարհը, անցյալն ու ապագան: