WOMAN

3 ԲԱՆ, ՈՐՈՆՔ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԿԿՈՐՑՆԵՍ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

16. 11. 2018

3aa4f0133454e168be2d6f7d6a80503b

Նախկին հարաբերություններ: Չի կարելի ու պետք չէ խոսել նախկին սիրո մասին: Նախկին հարաբերությունների մասին պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ տղամարդն ինքն է հարցնում: Բայց հիշեք, որ այդ ժամանակ ևս հարկավոր չէ ամենայն մանրամասնություններով պատմել այդ մասին: Նախկինների մասին պետք չէ ասել ոչինչ՝ հատկապես վատը: Այդ հարաբերություններն անցյալում են, ուստի տեղ չունեն այլևս ո՛չ ձեր ներկայում, ո՛չ ապագայում, ո՛չ էլ, առավել ևս, ձեր միջև:

Ինքնագնահատական: Տղամարդու ինքնագնահատականը շատ կարևոր է, ուստի հիշեք, որ նրանք ևս կարող են սխալներ գործել և պետք չէ դրանց համար անդադար քննադատել: Տղամարդիկ տանել չեն կարողանում կանանց ենտաթեքստերը, երբեմն էլ՝ չափից դուրս կոպիտ նկատողությունները: Նրանք չեն սիրում քարոզներ, նրանց աջակցություն է հարկավոր: Հիշեք, որ յուրաքանչյուր պարագայում նա հույս ունի ձեզանից սփոփանքի ու աջակցության խոսքեր լսել:

Ընտանիք, մայր: Այո՛, նրա մայրը կարող է ձեզ դուր չգալ: Այո՛, նա կարող է անտանելի լինել: Բայց… տղամարդկանց համար իրենց մայրն ամենալավն է՝ բոլոր թերություններով հանդերձ: Փորձեք վատ չարտահայտվել նրա մոր մասինէ հատկապես բաց տեքստով: Այդ կոպիտ սխալի պատճառով կարող եք կորցնել ձեր սիրելիին: Սովորեք ամեն ինչ դիվանագիտորեն ներկայացնել: