3 ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՊՈԶԻՏԻՎ ՍԿՍԵԼ ՕՐԸ

գլխավոր-նկար30

 

Գաղտնիք չէ, որ օրվա սկիզբը մեծ ազդեցություն ունի հետագա ողջ ընթացքի վրա: Այս առումով շատ կարևոր են մեր առավոտյան գործողությունները, ուստի ներկայացնում ենք 3 սովորություն, որոնք կօգնեն ձեզ օրը սկսել պոզիտիվ նոտայով:

 

Մի կողմ դրեք հեռախոսը: Դրա փոխարեն գնեք փոքրիկ նոթատետեր, ուր կարելի է գրել ձեր մտքերի, գաղափարների, նպատակների մասին: Ամեն առավոտ արաթնանալով՝ փորձեք որևէ գրառում կատարել, պահեք այն անկողնուց ոչ շատ հեռու և ժամանակ առ ժամանակ կարդացեք ձեր գրառումները:

 

Մեդիտացիայով զբաղվեք: Մեդիտացիան իր դրական ազդեցությունն է ունենում ձեր տրամադրության և հոգեվիճակի վրա: Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ մեդիտացիան օգնում է մարդուն պոզիտիվ, ինչպես նաև ավելի ուշադիր ու արդյունավետ մտածել: Փորձեք շնչառական մեդիտացիայով զբաղվել 5-15 րոպե, սա արդեն սովորություն կդառնա և դուք աստիճանաբար կզգաք դրա դրական ազդեցությունը:

 

Ճիշտ վեր կացեք անկողնուց: Շատ մարդիկ սարսափելի չեն սիրում առավոտյան շուտ արթնանալ քնից, դա էլ իր հերթին տանում է նրան, որ ուշադրություն չի դարձվում, թե ինչպես եք վեր կանում անկողնուց: Փորձեք դա ճիշտ անել.թեքվեք աջ կողմ, այնուհետև նստեք, դրեք ոտքերը հատակին ու դանդաղ վեր կացեք՝ մեջքն այդ ընթացքում ուղիղ պահելով: Այս մեթոդը օգնում է հանել լարվածությունը սրտից ու մեջքից: