23-ԱՄՅԱ ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ԾԱՂՐԵԼ Է ԻՐԵՆ ՎԻՐԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ՝ ՆԻՀԱՐԵԼՈՎ 60 ԿԳ

0896706626c7a189b94f5dd893b46bb9_fitted_740x0

 

23-ամյա Էլիզաբեթ Ջոբսոնը (Մեծ Բրիտանիա) մանկուց տառապել է ավելորդ քաշից: Դպրոցում աղջկա վրա ծիծաղում էին համադասարանցիները, առավել հաճախ նա տհաճ բաներ էր լսում հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Էլիզաբեթն ունեցել է ընկերուհիներ, ովքեր, ըստ նրա, իր հետ ընկերություն էին անում, որպեսզի ավելի լավ տեսք ունենային նրա ֆոնին. «Ես ամենամեծ երեխան էի դասարանում, և, հնարավոր է, ինձ հետ շփվում էին միայն դրա համար»:

86f59ae8838a6fa8ab11a1cd5d10d6e4

 

Երբ աղջիկն ընդունվել է համալսարան, նրա քաշը հասել է 130 կգ: Նա փորձել է նիհարել, բայց չի կարողացել՝ ուտելով չիփսեր, կոնֆետներ, որոնք թաքցնում էր իր սենյակում: Մեկ տարի առաջ Ջոբսոնի ընկերուհիներն առաջարկել են նրան իրենց հետ մեկնել Թուրքիա: Էլիզաբեթը գնացել է խանութ ու հասկացել, որ բոլոր լողազգեստները իր հագին վատ տեսք ունեն: Դա վերջին կաթիլն էր: Լողազգեստ հագնելու համար, նա նիհարել է 12 կգ:

ef923219ffca0356acc2d92804df4fae_fitted_740x700

 

Վերադառնալով տուն՝ նա շարունակել է նիհարել. «Ինձ օգնել է իմ մայրը. նա հետևում էր իմ սնդդակարգին, աջակցում էր ինձ և նույնիսկ տանում մարզասրահ: Ես դադարեցի ուտել վնասակար սնունդ, չէի ուտում նաև 6-ից հետո»: Արդյունքում մեկ տարվա ընթացքում նա կորցրել է գրեթե 60 կգ: Այժմ աղջիկը կշռում է 73 կգ և աշխատում որպես մանկավարժ:

0896706626c7a189b94f5dd893b46bb9_fitted_740x0

Նա խոստովանել է, որ նիհարելուց հետո իր միջավայրը փոխվել է.  «Դպրոցական իմ շատ ընկերներ դադարեցին ինձ հետ շփվել, երբ ես նիհարեցի: Ամենածիծաղելին այն է, որ նրանք, ովքեր ինձ ծաղրում էին, հիմա մշտապես փորձում են ինձ հետ շփվել ու որևէ տեղ հրավիրել: Բայց ես միանգամից ասում եմ, թե ուր պետք է նրանք գնան»:  Էլիզաբեթը նշում է, որ նա փոխվել է միայն արտաքնապես. «Ես նույն մարդն է՝ նույն բնավորությամբ, ինձ դուր են գալիս նույն բաները»: