FASHION

2020Թ. 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՈՒ ՈՃԱՅԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ (PHOTO)

30. 10. 2019

2020-bag-trends

Յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում պետք է լինեն ինչպես դասական, այնպես էլ թրենդային օրիգինալ պայուսակներ: Պայուսակի միջոցով կարելի է թարմացնել կերպարը: Պատմում ենք այս սեզոնի 6 ամենաոճային մոդելների մասին:

Կոկորդիլոսի կաշի: Այս մոդելը հաջորդ տարվա  գրեթե must-have-ն է: Կոկորդիլոսի կաշին պայուսակին շքեղ ու թանկարժեք տեսք հաղորդում , նույնիսկ եթե դու այն կրում ես ջինսե տաբատների ու սվիտերի հետ:

fall_bag_trends_croc

Կիսալուսին: Անսովոր դիզայնը այս մոդելին կրեատիվ տեսք է հաղորդում: Եթե ուզում ես հետաքրքիր ու օրիգինալ տեսք ունենալ, ապա լրացրու կերպարդ հենց այսպիսի մոդելով:

fall_bag_trends_circular

Ռետրո: Այս տենդենցը հիշեցնում է 1940-ականների քառակուսի ու կանացի մոդելները:  Կարող ես կրել այն թե ձեռքով, թե երկար ուսի վրայից:

fall_bag_trends_retro

Մեծ: Նորաձև են հսկայական մոդելները, որոնք թե պրակտիկ են, թե ոճային: Այս մոդելները հիանալի լուծում են առօրյա ոճի համար:

fall_bag_trends_oversize_totes

Դույլ: Ամռանը նորաձև էին այս մոդելի լողափնյա տարբերակները: Իսկ ահա աշնանն ու ձմռանը նորաձև են կաշվե մոդելները:

fall_bag_trends_zippered