FASHION

2019Թ. 3 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՊՐԻՆՏԵՐԸ

28. 12. 2018

fc0776a1d7bbd8d11b5e765b9259ce07

Որո՞նք են լինելու 2019թ. գլխավոր թրենդները: Ոճաբաններն առաջաին հերթին առաջարկում են ծանոթանալ տարվա նորաձև պրինտերին: Դրանցից շատերը ծանոթ են ձեզ արդեն նախորդ սեզոնից:

Գծեր: Must-have պրինտ, որ պետք է լինի քո զգեստապահարանում 2019թ.: Կապ չունի, դա նորաձև զգեստ է, խիստ վերնաշապիկ, կոշիկ, թե պայուսակ: Ուղղահայաց գծերը քեզ ավելի բարեկազմ կդարձնեն, ուստի այս տարբերակը համապատասխանում է նրանց, ովքեր ուզում են ավելի բարձրահասակ երևալ: Հորիզոնական գծերը հարմար լուծում են այն աղջիկների համար, ովքեր ուզում են ընդգծել մարմնի որոշակի հատվածներ:

canva-photo-editor (98)

Երկրաչափական պատկերներ: Քառակուսիներ, շրջաններ, ուղիղ գծեր: Գրասենյակում աշխատող աղջիկները կարող են կրել թեթև բլուզներ կամ սովորական շապիկներ՝ տարբբեր պատկերներով: Այս պրինտը դուր կգա նրանց, ովքեր սիրում են մինիմալիզմը:

CeAda-Xyjk

Ծաղկային պրինտ: Արդեն մի քանի սեզոն անընդմեջ ծաղկային պրինտը թրենդային է և դեռև չի շտապում զիջել իր դիրքերը: Զգեստապահարանումդ ավելացրու երկար զգեստներ, կիսաշրջազգետսներ, բլուզներ: Այս պրինտը կերպարն ավելի կանացի է դարձնում:

canva-photo-editor (99)