2018Թ. 5 ԳԼԽԱՎՈՐ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ԲՈՒՐԵԼ

Beautiful lady lying in flowers

 

Սկզբում տղամարդը սիրահարվում է կնոջ արտաքին տեսքին, հետո՝ բույրին: Հենց այդ պատճառով էլ օծանելիքի տները այդքան ակտիվ ստեղծում են նոր բույրեր՝ հաշվի առնելով կյանքի ռիթմը, նորաձևության միտումները, կլիմայի փոփոխությունը և նույնիսկ քաղաքական ասպեկտները: Օծանելիքների աշխարհը ևս ունի իր «Օսկարը», որը կրում է  The Fragrance Foundation Awards անվանումը: Այս մրցանակը ամեն տարի հանձվում է կանացի և տղամարդկային բույրերի լավագույն նորույթներին:

 

Ծանոթացեք 2018թ. լավագույն 5 բույրերին: Հենց այսպես, ըստ փորձագետների, պետք է բուրի ժամանակակից կինը:

 

Chanel Gabrielle

Սա արևոտ կնոջ բույր է: Օծանելիքի հեղինակ Օլիվիե Պոլժայի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց Գաբրիել Շանելը: Հատուկ այս բույրի համար նա 4 սպիտակ ծաղիկների հիման վրա երևակայական ծաղիկ է ստեղծել, որն արև է խորհրդանշում: Բույրը նման է լեգենդար դիզայներին՝ նուրբ, բայց համարձակ: Կոմպոզիցիայի հիմքում են էկզոտիկ հասմիկը,  հովտաշուշանը, հիրիկը, մանդարինը և սև հաղարջը:

2

Byredo Velvet Haze

Այստեղ միահյուսվել են կոկոսի հյութի քաղցրությունն ու թարմությունը, կակաոյի տաքությունը: Ցերեկը այն հիանալի կլրացնի խիստ կոստյումը, իսկ երեկոյան կերպարին էլեգանտություն կհաղորդի: Այս օծանելիքը նվիրված է 60-ականներին՝ ժամանակահատված, երբ ազատության ոգին ամենուր էր:

3

Tiffany & Co.

Կոմպոզիցիայի հիմնական գաղափարը կայանում է ընկերության դասական ավանդույթների և կանացի նրբաճաշակ բույրի համադրության մեջ: Tiffany & Co-ի սադրիչ բույրը ստեղծված է երիտասարդ (խոսքը տարիքի մասին չէ) և էպատաժային կանանց համար: Կոմպոզիցիայի մեջ կա հիրիկ, որին Tiffany & Co-ն հատուկ վերաբերմունք ունի: Այդ ծաղկի ձևով բրոշը 1900թ. Փարիզում Համաշխարհային ցուցադրության ժամանակ մրցանակ է ստացել: Բույրն իր մեջ ունի նաև մանդարինային թարմություն:

4

Tom Ford Fucking Fabulous

Այս սկանդալային բույրը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ գտնել այն հնարավոր չէ, քանի որ բույրը մշտապես արագ է սպառվում: Այն օրիգինալ է, բացառիկ, լեգենդար: Հիմնական բաղադրիչներից են՝ նուշի և շալֆեի յուղը,  մանուշակի արմատը: Այս բույրը օդը լցնում է արևելյան տրամադրությամբ:

5

Twilly d’Hermès

Սա իդեալական բույր է շոգ ամռան համար: Այն ոչ պարտադրող է, բայց, միևնույն ժամանակ, դիմացկուն: Սկզբում այն քաղցր ու նուրբ է, ապա շատ համեղ: Դրա բաղադրության մեջ իմբիր կա:

6