ԱՅՍ ԱՄՌԱՆ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐԸ. Ի՞ՆՉ ԿՐԵԼ

Այս սեզոնին նորաձև են ինչպես դասական, այնպես էլ օրիգինալ սպորտային կոշիկները: Խոսքը ամենօրյա կոշիկների մասին, դրանցով չես կարող գնալ մարզասրահ: Չնայած, դրանցից մի քանի հարմար են թեկուզ  ժամադրության գնալու համար:

 

Այս տարի նորաձև են ինչպես դասական տեսակները, այնպես էլ օրգինալ լուծումներով կոշիկները:

pastel_1524058477-1024x512

 

«Հայրիկի կոշիկները»

90-ականները վերադառնում են, և խոսքը ոչ միայն հագուստի, այլ նաև կոշիկների մասին է: Նորաձև են  30-ամյա հնության սպորտային կոշիկները` հաստ ռելիեֆային տակացուներով, երկար կապերով:   2017 թ. ռետրոն գրավել է բարձրաշխարհիկ նորաձևության աշխարհը՝ Balenciaga-ից, մինչև Dior ու Louis Vuitton, իսկ արդեն 2018թ. այս ոճն ավելի մեծ թափ է առել:

հայրիկի կոշիկներ

 

Ահռելի կոշիկներ

Եթե ռետրո ոճի կոշիկները ձեզ համար այնքան էլ մեծ չեն չափսերով, ապա , ընտրեք ևս մեկ նորաձև տարբերակ: bulky sneakers կոչվող ահռելի ոտնամաններն ունեն հատուկ զանգվածեղ տակացուներ: Այս թրենդն ընդգծում է այն, որ հարմարավետությունն ու ազատությունը ոճի և ազատության մասին ընդունված կարծիքներից ավելի կարևոր են:

ահռելի կոշիկներ

 

Գուլպա-կոշիկներ

Ժամանակին սպիտակ հարթ տակացուով սև տրիկոտաժից մոդելը աշխարհին նվիրել է իսպանական Balenciaga նորաձևության տունը:  Այսօր այն կարելի է հանդիպել որտեղ ասես՝ բրենդներից միչև մասմարկետներ: Դասական սև ու սպիտակ համադրությունից արտադրողները վաղուց հրաժարվել են, դրանք հիմա կարմիր, վարդագույն և այլ գուների մեջ են: Ի դեպ, ոտքերն այս մոդելի շնորհիվ ավելի բարակ ու սլացիկ են թվում:

գուլպա կոշիկ

Իսկ ահա գույների ու նյութերի ընտրության հարցում մեծ բազմազանություն է. պաստելային, միատոն մեղ գույներից, մինչև հանրահայտ բրենդների երկգույն ու ճանաչվող մոդելներ: Վերջին շրջանում շատ թրենդային են դառնում նաև մի քանի վառ գույներով սպորտային կոշիկները:

գույն