FASHION

2018Թ. ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՊԱՅՈՒՍԱԿԸ. Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ ԴՐԱ ՄԱՍԻՆ

29. 10. 2018

314a43ee597ebe2a7f146ac8c7374dbf

Dior-ը նորացրել է լեգենդը և նվիրել աշխարհին սեզոնի ամենապահանջված պայուսակը:

Ինդեքս Lyst. սա ամենահայտնի բրենդների և հագուստի պարագաների վարկանիշն է: Նախորդ անգամ առաջին տեղը գրավել է  Gucci բրենդը, իսկ ամենապահանջված աքսեսուարը դարձել է GG տառերով գոտին: Այս անգամ Lyst-ը պարգևատրել է Վիրջիլ Աբլոյի Off-White բրենդը: Այս բրենդի գոտին գրավել է երկրորդ տեղը՝ հագուստի ամենապահանջված պարագաների շրջանում:

Առաջին տեղում Dior Saddle պայուսակն է: Պայուսակի դիզայնը 1999թ. ստեղծել Ջոն Գալյանոն՝ ոգեշնչվելով կովբոյական թեմատիկայով: Այդ տարի գարուն-ամառ 2000թ. հավաքածուն ամրիկանա ոճով էր:

939x528_0xac120002_11906783911540801877

Մի քանի ամիս անց Սառա Ջեսիկա Փարկերը այդ պայուսակով հայտնվեց Քերրի Բրեդշոուի կերպարով՝ «Սեքսը՝ մեծ քաղաքում» սերիալում (5-րդ սեզոն):

660x371_0xac120002_19887694131540801873

Շուտով այդ մոդելն իսկական բեսթսելլեր դարձավ. այն կրում էին շատ աստղեր՝ սկսած Միշա Բարտոնից մինչև Փերիս Հիլթոն:

Թրենդը վերածնվել է վերջերս, երբ Մարիա Գրացիա Կյուրին որոշել է ուսումնասիրել  արխիվները: