20 ՏԵՍԱԿ ՇՈՐՏԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ՈՏՔԵՐԴ ՆԻՀԱՐ ՈՒ ՍԼԱՑԻԿ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱՆ

cvetnye

 

Ինչպե՞ս ընտրել իդեալական շորտեր, որոնք ոտքերը սլացիկ, իսկ կոնքերը՝ կլորիկ կդարձնեն:

 

Ջինսեր: Ընտրելով դասական կապույտ գույնի ջինսե շորտեր՝ անհնար է սխալվել: Դրանք հիանալի են նայվում գծավոր վերնաշապիկով և սև տոպով: Ինչպես նաև բաց երկնագույնն ընդգծում է արևայրուքը:

dzhins

 

Ամառային պրինտեր: Ինչպե՞ս ամառային տրամադրություն տալ զգեստապահարնին, երբ հանգստին դեռ շատ ժամանակ կա, գնեք ծաղկավոր պրինտերով շորտեր: Այս մոդելը հիանալի է նայվում թե՛ քաղաքում, թե՛ լողափին:

s-printom

 

Սպիտակ: Շոգ եղանակին ավելի հարմար է բաց երանգների հագուստ կրել: Թեթև սպիտակ շորտերը իդելական տարբերակ են լողափնյա հանգստի համար: Դրանք կարող են լինել ցանկացած ձևի, կարևորը բնական գործվածքն է: Կարելի է դրանք կրել թե՛ լողազգեստների, թե՛ բաց երանգների շապիկների ու սպիտակ կեդերի հետ:

belye

 

Սպորտային: Այս մոդելները լավ տարբերակ են մարզումների համար, դրանք շատ հարմարավետ են, բացի դա էլ հիանալի ընդգծում են կոնքերը: Կարելի է համադրել սպորտային տոպի ու կեդերի հետ:

sport-1

 

Դասական սև: Սա ամենահարմար տարբերակն է թե՛ զբոսանքների, թե՛ հանդիպումների համար: Գործվածքն ու ձևը կարող է լինել ամենատարբեր տեսակի՝ կաշի, ջինս, բամբակ:

chernye