WOMAN

19 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ. ԱՆՊԱՅՄԱՆ

02. 07. 2018

MyCollages (13)

 

Այս խոսքերը գրել է սցենարիստ Պամելա Ռեդվոնդ Սատրանը՝ խառնելով  բաժանումն ու զգեստը, իմաստությունն ու բաղադրատոմսերը, սերն ու գինին: Հնարավոր է, հենց այս խոսքերի մեջ է կայանում կնոջ իրական իմաստը: Եվ այսպես…

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա բավականաչափ սեփական փող հեռանալու ու բնակարան վարձելու համար, նույնիսկ եթե նա երբեք դա չի ուզի կամ կարիքը չի ունենա:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա որևէ արտասավոր զգեստ այն դեպքի համար, եթե հանկարծ մեկ ժամ է մնացել նրա երազանքի ընկերությունում հարցազրույցին կամ ժամադրությանը:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա երիտասարդություն, որը նա պատրաստ է թողնել անցյալում:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա երիտասարդության տարիների մի քանի մեղք, որոնց մասին նա հաճույքով կպատմի ծերության տարիներին:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա պտուտակահանների հավաքածու, անլար «դռել » և սև ժանյակավոր կրծքալ:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա մի ընկեր, ով միշտ կարող է նրան ուրախացնել և մի ընկեր, ով կսրփի նրա արցունքները:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա կահույքի գոնե մի մաս, որը նա ինքնուրույն է գնել, այլ ոչ թե բարեկամներից ժառանգություն ստացել:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա 8 միանման ափսեներ, 8 գինու բաժակ և ուտեստի բաղադրատոմս, որը կհիացնի նրա հյուրերին:

 

– Յուրաքանչյուր կին պետք է ունենա զգացողություն, որ նա ինքն է կառավարում իր ճակատագիրը:

 

-Յուրաքանչյուր կին պետք է իմանա՝ ինչպես սիրահարվել ու չկորցնել ինքն իրեն այդ սիրո մեջ:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա՝ ինչպես դուրս գալ աշխատանքից, բաժանվել տղամարդուց, վիճել ընկերոջ հետ և պահպանել ընկերությունը այդ բոլոր դեպքերում:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, երբ կամակորություն անել և երբ զիջել:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ չի կարող փոխել իր ոտքերի երկարությունը, կոնքերի լայնությունը և ծնողներին:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ իր մանկությունը, հնարավոր է, չի եղել անամպ, բայց այն վաղուց անցել է:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա՝ ինչ արժե անել ու ինչ չարժե անել հանուն սիրո:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա՝ ինչպես ապրել միայնակ, նույնիսկ եթե դա նրան դուր չի գալիս:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե ում կարող է ինքը վստահել, իսկ ում՝ ոչ:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե ուր գնալ, երբ նրա հոգին հանգստության կարիք ունի՝ ընկերուհու խոհանոցում նստելու, թե՞ քաղաքից հեռու շքեղ հյուրանոցում կորելու:

 

– Յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե ինչ կարող է անել ու ինչ չի կարող անել այսօր, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո…