WOMAN

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԹԻԿԵՏԻ 10 ՈՍԿԵ ԿԱՆՈՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ

28. 06. 2018

MyCollages (5)

 

Էթիկետի կանոնները հարգանքի ու քաղաքավարության փոխադարձ նշաններ են, որոնք մարդիկ արտահայտում են միմյանց հանդեպ: Ահա այս պարզ կանոններին հետևելով՝ դուք երբեք անհարմար իրավիճակի մեջ չեք հայտնվի:

 

1.Երբեք առանց զանգի հյուր մի գնացեք: Եթե ձեզ առանց զանգի են հյուրընկալվել, ապա կարող եք թույլ տալ ձեզ ներկայանալ անփույթ սանրվածքով ու խալաթով: Մի բրիտանուհի ժամանակին ասել է, որ երբ անկոչ հյուրեր են հայտնվում, նա միշտ հագնում է իր կոշիկները, գլխարկն ու վերցնում անձրևանոցը: Եթե մարդն իրեն հաճելի է, ապա նա բացականչում է. «Շատ լավ ստացվեց, ես հենց նոր եկա», իսկ եթե տհաճ, ապա. «Ի՜նչ ափսոս, ես պետք է դուրս գամ»:

72ae22728d624c19ed078d6d693a473f

2.Ով էլ որ լինեք՝ տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին, թե դպրոցական, որևէ տեղ ներս մտնելուց առաջինը բարևեք:

1e66dfed4d9c96bcf59c41bca35aad56

3.Ռեստորանում հաշիվը փակելիս. Երբ ասում եք «Ես ձեզ հրավիրում եմ», ապա դա նշանակում է, որ դուք եք վճարելու: Եթե կինը գործընկերոջը հրավիրում է ռեստորան, նա է վճարում: Իսկ ահա «Եկեք գնանք ռեստորան» արտահայտության դեպքում, ամեն մեկն իր տեղն է վճարում:

778b2518e3a9bdd00f96a06c49040615

4.Անձրևանոցը երբեք չի չորանում բացված վիճակում՝ո՛չ աշխատավայրում, ո՛չ մեկ այլ տեղ: Հարկավոր է այն կախել կամ տեղադրել հատուկ դրա համար նախատեսված հարմարանքի մեջ:

951c220a1cc78b414e45534c859e0797

5.Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ ձեր աթոռի վրա: Փոքրիկ կլատչը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը՝ կախել աթոռից կամ դնել հատակին: Պորտֆեյլը դնում են հատակին:

a52f9fac9a5dcde0db24e75769b000a5

6.Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնը չափի զգացումն է: Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի բույրը, ապա մյուսները, հավանաբար, արդեն խեղդվել են:

d3a5b7917b304f93e18035940dce4fd5

7. Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, բայց դուրս է գալիս առաջինը նա, ով ավելի մոտ է դռանը:

dc1cc5ef90c4aa3f1d2b286387508e99

8. Եթե ներեղություն խնդրելուց հետո ձեզ ներել են, ապա հարկ չկա նորից վերադառնալ վիրավորական թեմային ու կրկին ներեղություն խնդրել:

bdeadf4d96eafa31d747120117ba849f

9. Ութ բան հարկավոր է գաղտնի պահել՝ տարիք, հարստություն, աղոթք, դեղերի բաղադրություն, սիրային կապ, նվեր, պատիվ և անարգանք:

351368894f3e3b851fe4570c231b1b06

10.12 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հետ շփվելիս, հարկավոր է խոսել «Դուք»-ով: Անտանելի է լսել, թե ինչպես են մարդիկ մատուցողին, վարորդին դիմում «դու»-ով: Այդպես պետք է վարվել նաև այն մարդկանց հետ, ում լավ չեք ճանաչում:

95fb5dcc75c515c37bafca3e04b1a4d3