12 ՆՇԱՆ, ՈՐ ԴՈՒ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՍ

img-thing

1. Նոր հաղորդագրության ձայնից քո սիրտը սկսում է բաբախել 3 անգամ ավելի արագ:

2. Վերջին ժամանակներում սկսել ես հայելու դիմաց 2 անգամ ավելի կանգնել:

3. Քո պահարանում իսկական խառնաշփոթ է, սակայն դա քեզ չի մտահոգում:

4. Հանկարծ հասկացար, որ քեզ զարթուցիչը պետք չէ: Մի անբացատրելի ուժ ստիպում է քեզ վաղ արթնանալ:

5. Նրա անունը լսելիս քո մարմնով դող է անցնում:

6. Դու ինքդ էլ չես նկատում, որ քո դեմքին ուրախության ժպիտ է:

7. Օրվա ընթացքում 30 անգամ այցելում ես սոցիալական կայքեր՝ տեսնելու նա գրել է քեզ:

8. Պարզվում է, որ ձանձրալի դասերը դառնում են հետաքրքիր, հատկապես, երբ դաս չեն հարցնում, գրատախտակի մոտ չեն կանչում և թույլ են տալիս լուռ երազել նրա մասին:

9. Քեզ միայն մի հարց է տանջում՝ արդյո՞ք նա կզանգի:

10. Երբեմն ցանկանում ես ինքնամոռաց պարել:

11. Դու արդեն պատկերացնում ես, թե ինչպիսին է լինելու քո հարսանեկան զգեստը:

12. Մտովի պատկերացնում ես երեխայի անունները՝ նրա հայրությամբ: