10 ՆՇԱՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԴՈՒՔ ԱՆԻՄԱՍՏ ՎԱՏՆՈՒՄ ԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ

k61vXpym7rA1. Դուք բավական երկար ժամանակ եք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք դրան արժանի չեն, օրինակ հեռուստացույց, համացանց, խաղեր, փոխարենը կյանքին ավելի լուրջ վերաբերվեք:

2. Դուք շատ եք բողոքում, օրինակ բողոքում եք ձեր աշխատանքից, տնօրենից, հարևաններից: Խոսեք այն բաների մասին, որոնք սիրում եք:

3. Դուք չեք զարգացնում ձեր միտքը, պասիվ վիճակում այն այլևս չի աշխատի, իսկ խնդիրները և դրանց լուծման եղանակները կկարծրացնեն ձեր միտքը:

4. Դուք ներքին բացասական երկխոսություն եք տանում, օրինակ, եթե մշտապես ասեք, որ դուք խելացի չեք կամ հոգնած եք, ապա դուք ինքներդ էլ շուտով դրան կհավատաք: Վերահսկեք ձեր մտքերը:

5. Դուք չեք ոգեշնչվում: Փորձեք ձեր համար բացահայտել ամեն հետաքրքիր բան:

6. Դուք չեք պլանավորում ձեր ապագան: Իհարկե, լավ է, որ ապրում եք այսօրվա օրով, սակայն եթե առաջ գնաք առանց նպատակների, ապա կնմանվեք աննպատակ նավակի:

7. Դուք շատ ժամանակ եք անցկացնում նրանց հետ, ովքեր չեն օգնում ձեր զարգացմանը: Նրանց հետ դուք կմնաք նույն մակարդակին, ուստի շրջապատք ձեզ ընկերներով, որոնք կխթանեն ձեր աճը:

8. Դուք կախվածություն ունեք ձեր հեռախոսից: Հեռախոսիչ կառչելու փոխարեն ապագայի պլաններ կազմեք:

9. Գումար եք ծախսում ավելորդ բաների վրա: Գոյություն ունի տարբերություն «Ինձ պետք է » եւ «Ես ուզում եմ» արտահայտությունների միջև:

10. Դուք քիչ եք քնում: Քունը շատ կարևոր է ձեր առողջության համար: