FITNESS

10-ՕՐՅԱ ԴԻԵՏԱ, ՈՐՈՎ ԿՆԻՀԱՐԵՔ 10 ԿԳ

07. 07. 2018

1eb818971af8511d8fc2705b67ada27f_fitted_740x0

 

Հաճախ դիետաների միջոցով կորցրած քաշը շատ արագ վերականգնվում է և անգամ ավելանում, ուստի հարկավոր է հետևել այնպիսի սննդակարգի, որը ոչ միայն կօգնի շատ արագ կարգի բերել կազմվածքը, այլ նաև չի վնասի առողջությանը, իսկ կորցրած կիլոգրամները որոշ ժամանակ անց չեն վերականգնվի:

 

Այս սննդակարգը նախատեսված է 10 օրվա համար, բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:Հարկավոր է 10 օրվա ընթացքում յուրաքանչյուր օր ուտել միայն մի տեսակի սննդամթերք: Պետք է հիշել նաև բավարար քանակությամբ ջուր խմելու մասին:

 

 ՕՐ 1: Ողջ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն 5 հատ խաշած ձու (առաջինը հարկավոր է ուտել առավոտյան 10-ին, այնուհետև ուտել մեկական յուրաքանչյուր երկու ժամը մեկ):

 

ՕՐ 2:  Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն խաշած ձուկ:

 

ՕՐ 3: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն հավի խաշած կրծքամիս (առանց աղի):

 

ՕՐ 4: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն 5 հատ խաշած կարտոֆիլ (առաջինը հարկավոր է ուտել առավոտյան 10-ին, այնուհետև ուտել մեկական յուրաքանչյուր երկու ժամը մեկ)

 

ՕՐ 5: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ապխտած հավի միս կամ խաշած տավարի միս (0.5 կգ):

 

OՐ 6: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ցանկացած միրգ (բացի բանանից):

 

ՕՐ 7: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն ցանկացած բանջարեղեն:

 

ՕՐ 8: Ողջ օրվա ընթացքում պետք է ուտել միայն կաթնաշոռ (0.5 կգ):

 

ՕՐ 9: Ողջ օրվա ընթացքում պետք է միայն կեֆիր խմել:

 

ՕՐ 10: Ողջ օրվա ընթացքում պետք է միայն մասուրի եփուկ խմել: