SHOW BISS

10 ՏԱՐԻ ՄԻԱՍԻՆ. ՍԻՐՈՒՇՈՅԻ ՈՒ ԼևՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ 10 ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

07. 06. 2019

12446026_972109112875040_56074070_n

Երգչուհի Սիրուշոն և ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, արդեն 10 է, ինչ ամուսնացած են:

Հայ ամենաքննարկված զույգերից մեկն ամուսնացել է 2009 թ. հունիսի 6-ին` տևական ժամանակ ընկերություն անելուց հետո։

Զույգը երբևէ չի բարձրաձայնել սիրո իր պատմության մասին, բայց հայտնի է, որ այն սկսվել է դեռևս դպրոցական տարիներից։

Սիրուշոն այն երգչուհիներից է, ովքեր հստակ տարանջատում են անձնական կյանքը ստեղծագործականից, բայց, այնումանեյանիվ, նա երբեմն ուրախացնում է իր երկրպագուներին՝ ընտանեկան լուսանկարներ հրապարակելով:

Այդպես, երեկ երգչուհին ինսթագրամյան իր էջում ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու հետ: Զույգը գրկախառնված է, իսկ Լևոնը մեղմ համբուրում է կնոջ ճակատը:

Ռոմանտիկ լուսանկարներին կից Սիրուշոն գրել է. «10 տարի»։

12

13

Նշենք, որ զույգն ունի 2 որդի՝ Ռոբերտն ու Միքայելը:

Citrus.am-ը առաջարկում է վերհիշել զույգի ամենառոմանտիկ ու հայտնի համատեղ լուսանկարները:

2

4

5

6

7

8

9

10

11

1