10 ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ՍՏԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ (PHOTO)

1480921445-688x387

 

Նախ այն մասին, թե որտեղ պետք չէ՛ լուսանկարվել: Խնդրում ենք, դադարիր սելֆիների շարքը քաղաքի տարբեր ռեստորանների ու սրճարանների զուգարաններում: Իսկապես, բավական է: Այսօր քեզ պատմելու ենք 10 հիանալի վայրերի մասին, որտեղ լուսանկարներդ իսկապես գեղեցիկ, հետաքրքիր ու կոլորիտային կստացվեն:

 

Գեղեցկության սրահ: Գեղեցկության սրահներում, որպես կանոն, ոչ միայն ցերեկային լավ լույս կա, այլ նաև հիանալի լամպեր: Դրանց դիմաց կարելի է գեղեցիկ սելֆիներ ստանալ: Սրահներում նաև հետաքրքիր հայելիներ կարելի է գտնել, այնպես որ արա սելֆի՝ որքան սիրտդ ուզում է:

1480918008-1422x800

 

Կենտրոնական փողոցներ: Մեր քաղաքը տարվա յուրաքանչյուր եղանակի գեղեցիկ է: Այնպես որ գեղեցիկ հագնվիր, դուրս արի փողոց ու պատկերացրու, որ հետևիցդ պապարացիներ են ընկել)) Չմոռանաս ժպտալ: Բնական ժպիտով ժպտալ:

1480919007-1067x800

 

Սրճարան : Ընտրիր փոքրիկ, բայց լուսավոր վայր, որտեղ ուտեսները ոչ միայն համեղ են, այլ նաև գեղեցիկ: Այո՛, մենք գիտենք, որ հարկավոր է լուսանկարել նաև քո նախաճաշը)) Որպես բոնուս էլ կունենաս առավտոյան մեկ գավաթ սուրճով լուսանկար:

1480922136-1422x800

 

Աշխատավայրի մոտ: Եթե չես ուզում աշխատանքային սեղանիդ շուրջ լուսանկարվել, ապա շենքի մոտ հաստատ արժե: Եթե, իհարկե, այն գեղեցիկ տեսք ունի: Այնպես որ կարճատև street style կազմակերպիր:

1480919011-1067x800

 

Բարում: Որպես կանոն, դրանք հետաքրքիր միջավայր են ունենում: Այնպես որ օգտագործիր նաև այս տարբերակը:

1480919003-1422x800

 

Զբոսայգում: Իհարկե, պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը և տերևների մեջ թավալվել, բայց զբոսայգում միշտ գեղեցիկ կադր կարելի է ստանալ: Բնություն, ծառեր, ծաղիկներ, հիանալի լույս ու ներդաշնակություն:

1480919033-1422x800

 

Ճանապարհորդություններ: Դե այս պարագայում նույնիսկ մեղք կլիներ չլուսանկարվելը: Թույլ ենք տալիս, լուսանկարվիր որքան ուզում ես և որտեղ ուզում ես))):

1480919061-1280x800

 

Սպորտով զբաղվելիս: Հիշեցում՝ ոչ մի սելֆի զուգարանում: Այս պարագայում կարող ես լուսանկարվել, եթե, օրինակ, զբաղվում ես հետաքրքիր սպորտով, այլ ոչ թե գնացել ես պարզապես վազելու: Խնդրում ենք, մի հետևիր շաբլոն լուսանկարներին:

1480920075-1422x800

 

Մայրամուտ: Մայրամուտն ավելի գեղեցիկ է , քան արևածագը: Այն ավելի կոլորիտային է: Եթե ստացվի գեղեցիկ կադր ստանալ, ապա մենք կպարտանանք քեզանով:

1480920296-1422x800

 

Գրախանութներում: Նախ, առաջինը՝ գեղեցիկ է: Երկրորդը՝ կոլորիտային: Եվ այսպես հազարավոր պատճառներ կարող ենք բերել: Այնպես որ գնա ու արա դա: Ավելի գեղեցիկ կստացվի, եթե կադրում երևան գրքերի դարակները:

1480920657-1422x800