GIRLS

10 ՍԱՆՐՎԱԾՔ, ՈՐՈՆՔ ԴԵՄՔՆ ԱՎԵԼԻ ՆԻՀԱՐ ԿԴԱՐՁՆԵՆ (PHOTO)

11. 04. 2019

539043cb32ae283b8defa26e630f88ee

Եթե ունես կլոր դեմք, թմբլիկ այտեր ու միշտ երազել ես ավելի նրբակազմ դեմք ունենալու մասին կամ ուզում ես նիհարել, բայց ցանկալի արդյունքը դեռ մոտ չէ, ապա այս սանրվածքները կօգնեն քեզ վիզուալ ավելի նիհար դարձնել դեմքը:

Բալիաժ: Ներկվածք, որը ենթադրում է սահուն անցում արմատներից` ավելի բաց մազածայրեր: Այն հիանալի միջոց է դեմքի օվալը «ձգելու» համար:

1

Երկար մազափունջ: Այն օգնում է նեղացնել այտոսկրերը, ինչի արդյունքում դեմքն ավելի նիհար է երևում:

2

Բարձր պոչ: Հետաքրքիր է, որ հակառակ էֆեկտը ևս աշխատում է. չթաքցնել դեմքի օվալն, այլ մաքսիմալ բացել այն: Բարձր պոչը երկարացնում է դեմքը, ուստի այն ավելի նիհար տեսք է ստանում:

3

Շերտավոր կտրվածք: Շերտերը դեմքն ավելի հավաք են դարձնում:

4

Թեթև ալիքներ: Եթե կապում ես մազերդ, ապա մի քանի փունջ թող դեմքի մոտ:

5

Ջրահարսի էֆեկտ: Մի փոքր խոնավ տեսք հաղորդիր մազերիդ:

6

Անփութություն: Մի ձգտիր իդեալական հարթություն ստանալ: Թեթև անփութությունը երիտասարդացնում ու նիհարեցնում է դեմքը:

7

Ծավալ: Որքան ծավալուն է սանրվածքն, այնքան նիհար է երևում դեմքը:

8

Շատ երկար մազափունջ: Այս մազափունջը երկարացնում է դեմքի օվալը:

9

Արմատային ծավալ: Միշտ չորացրու մազերդ` դեմքիդ վրա գցելով: Արմատային ծավալը դեմքի օվալն ավելի նրբակազմ է դարձնում:

10