KIDSBLOG

10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՄԱՅՐԻԿ ԼԻՆԵԼԸ ՀԻԱՆԱԼԻ

16. 11. 2018

93739ff2e1205d8aaed615c061550c4e

Kidsinfo.am-ը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու է մայրիկ լինելը հիանալի:

-Երբեք ստիպված չեք ձեզ համար որևէ զբաղմունք գտնել:

-Եթե կերակրում եք կրծքով, ապա հանգիստ կարող եք երկու բաժին քաղցրավենիք ուտել ու ասել, որ դա երեխայի համար է:

-Վերջապես կհասկանաք, որ շատ բաներ կարելի է մեկ ձեռքով անել:

-Երբեք ձեզ այդքան երջանիկ չեք զգացել՝ լիակատար քնից հետո:

-Կսովորեք ավելի արագ հագնվել ու լոգանք ընդունել:

-Կարող եք նորից տիկնիկներով խաղալ կամ բարձերով դղյակներ պատրաստել:

-Կարող եք ևս մեկ անգամ դիտել բոլոր մուլտֆիլմերը:

-Անսահման շատ գրկախառնություններ:

-Ձեր երեխայի արտասանած առաջին բառերը:

-Կհասկանաք, թե որքան շատ են սիրում ձեզ ձեր ծնողները: