10 ՆՇԱՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴԸ ՍԻՐՈՒՄ Է ՁԵԶ

love-story4

Տղամարդիկ տարօրինակ արարածներ են, ովքեր չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները: Նրանց բնությունից տրված է այն միտքը, որ գերզգայունությունը զգացմունքների արտացոլման անընդունելի միջոց է: Պետք չէ հուսահատվել, երբ ձեր սիրելին չի արտասանում երկար սպասված «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը: Տղամարդիկ հազվադեպ են արտահայտում իրենց սերը բառերով: Գոյություն ունեն 10 առանձնահատկություններ, որոնց դեպքում կարող եք համոզված լինել, որ տղամարդը սիրում է ձեզ:

1. Եթե ձեր սիրելին իր ընտանիքի անդամների և ընկերների մոտ հպարտությամբ է խոսում ձեր մասին, ապա վստահ եղեք, որ նա ձեզ սիրում է: Նա կարող է ասել, որ դուք քաղաքի ամենահամեղ ապուր պատրաստողն եք և հիանալի տնտեսուհի եք:

2. Սիրելի կինը գրեթե միշտ ցանկալի կինն է: Սիրահարված տղամարդը կարևորություն չի տալիս ձեր ավելորդ քաշին և չսանրված մազերին:

3. Տղամարդը, ում համար դուք թանկ եք, ձեզ երբեք միայնակ չի թողնի հիվանդության կամ դժվարության պահերին:

4. Ֆինանսական կարգավիճակը նույնպես շատ բան կարող է ասել: Եթե տղամարդը ժլատ է կամ ձեր ծննդյան տոնին ատամի խոզանակ է նվիրել, ապա դա խոսում է նրա ներքին զգացմունքների մասին:

5. Տղամարդը եթե ձեզ սիրում է, ապա երբեք չի դավաճանի:

6. Եթե ձեր սիրելին փորձում է ազատվել վատ սովորություններից, ապա դա արդեն լավ է: Երբ նա թողնում է խմելը, տուն է գալիս ժամանակին, ապա դա նշանակում է, որ նա պատրաստ է հանուն ձեզ զիջումների գնալ:

7. Ուրախացեք, երբ խանդում է ձեզ:

8. Եթե տղամարդը կատարում է ձեր քմահաճույքները, ապա նա զգացմունքներ է տածում ձեր հանդեպ:

9. Երբեմն դուք նկատում եք նրա նուրբ և քնքուշ հայացքը: Տղամարդիկ սիրում են իրենց կանանց նայել:

10. Չնայած բոլոր քմահաճույքներին, առանց դիմահարդարման տեսքին, դուք նրա համար ամեն ինչ եք: Այսպիսով վստահ եղեք, որ ձեր սիրելին սիրում է ձեզ: